» » 10 սխալ, որ անում են աղջիկները դիմահարդարվելիս

10 սխալ, որ անում են աղջիկները դիմահարդարվելիս


Դիմահրադարման հետ փորձարկումներ անում են միայն երիտասարդ աղջիկները։ Հասուն կանայք արդեն գիտեն, թե ինչպիսի տեսք են ցանկանում ունենալ և գիտեն, թե ինչպես է պետք դրան հասնել։ Նրանք նախընտրում են բնական դիմահարդարում, սա նշանակում է, որ կոսմետիկան պետք է քիչ ու ճաշակով լինի։

goodhouse.ru-ն գրում է, որ բնական դիմահարդարումը շատ նորաձև է այս տարի։ Որքան ավելի բնական է ձեր տեսքը, այնքան ավելի ցանկալի եք։ Այսպիսի արդյունքի համար պետք է խուսափել մի քանի սխալից, որոնք հաճախ են թույլ տալիս աղջիկները։
1. Կարմրաներկը տարածում են այտի վերին անկյունից դեպի բերանը։

Կարմրաներկը քսեք այտի մեջտեղի հատվածից մի փոքր վերև, ու մի տարածեք այն, այս տարբերակը ավելորդ տարիք է ավելացնում։
2. Շատ սպիտակ տոնային կրեմ են օգտագործում։

Մոռացեք այն ամենը, ինչ գիտեիք տոնային կրեմի մասին։ Միայն պետք է հիշել, որ այն պարտադիր պետք է ձեր մաշկի գույնի լինի, հակառակ դեպքում դուք անճաշակ ու վուլգար տեսք կստանաք։
3. Չափից շատ են կոնսիլեր օգտագործում։

Այս միջոցն, իհարկե թաքցնում է մաշկի թերությունները, սակայն այն չարաշահելու պատճառով կարող եք անբնական տեսք ստանալ։
4. Սիրում են բարակ ու նկարված հոնքեր։

Հիմա շատ տարածված են նկարված կամ դժվար հոնքերը։ Մոռացեք այս մասին։ Ձեր բնական հոնքերից լավն ու գեղեցիկը չկա։ Պարտադիր չէ, որ դրանք թելի հաստություն ունենան։ Եղեք այնպիսին, ինչպիսին կաք, պարզապես մի փոքր հղկեք հոնքերը։
5. Փափկեցնող ու խոնավեցնող միջոցներ չեն օգտագործում։

Խոնավեցնող միջոցները շատ կարևոր են, քանի որ դրանք ձեր դեմքին բնական թարմություն են հաղորդում։ Մի մոռացեք դրանք օգտագործելու մասին։
6. Կոպերի չափից վառ ստվերաներկ են օգտագործում։

Ցերեկային ժամերին առհասարակ պետք չէ կոպերի ստվերաներկ օգտագործել, քանի որ այն կարող է երևալ արևի լույսի տակ, սակայն երեկոյան կարող եք օգտագործել ոչ շատ մուգ գույնի ու փոքր քանակությամբ։
7. Չափից շատ կրեմային կոսմետիկա են օգտագործում։

Բնական տեսք ունենալու համար ավելի լավ է փոշաձև կոսմետիկա օգտագործել։ Այն ավելի լավ է ֆիքսվում, չի փայլում, հետքեր չի թողնում հագուստի վրա, ինչպես նաև ավելի բազմազան է։
8. Թարթիչների տուշ չեն օգտագործում։

Տուշը երկարացնում է թարթիչները և ծավալ հաղորդում։ Առանց դրա ձեր դիմահարդարումը չի կարող ավարտուն լինել։
9. Շրթներկի ծանր երանգներ են ընտրում։

Խուսափեք շատ մուգ ու ծանր շրթներկից։ Օգտագործեք ավելի բնական, թեթև ու հանգիստ գույներ։
10. Մատիտով շրթներկ են օգտագործում։

Մատիտով շրթներկը վատ է քսվում ու երկար չի մնում, այդ պատճառով էլ այն պետք է վրձինով քսել։


шаблоны для dle 11.2

ԹՈՂՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ

    • bowtiesmilelaughingblushsmileyrelaxedsmirk
      heart_eyeskissing_heartkissing_closed_eyesflushedrelievedsatisfiedgrin
      winkstuck_out_tongue_winking_eyestuck_out_tongue_closed_eyesgrinningkissingstuck_out_tonguesleeping
      worriedfrowninganguishedopen_mouthgrimacingconfusedhushed
      expressionlessunamusedsweat_smilesweatdisappointed_relievedwearypensive
      disappointedconfoundedfearfulcold_sweatperseverecrysob
      joyastonishedscreamtired_faceangryragetriumph
      sleepyyummasksunglassesdizzy_faceimpsmiling_imp
      neutral_faceno_mouthinnocent
  • Կամ մուտք գործեք սոց. ցանցերի միջոցով
  • обновить, если не виден код
Սեղմեք "Հավանել" կոճակը և հետևեք մեզ Ֆեյսբուքում