» » 8 beauty-հնարք, որոնց մասին պետք է մոռանալ․ դրանք միայն տգեղացնում են

8 beauty-հնարք, որոնց մասին պետք է մոռանալ․ դրանք միայն տգեղացնում են


Հազարավոր կանայք սիրում են դիմահարդարվել, քանի որ այդպես իրենց ավելի ինքնավստահ ու գեղեցիկ են զգում։ Դրանում սարսափելի ոչինչ չկա, քանի որ չափի մեջ դիմահարդարումը միայն գեղեցկացնում է։ Տղամարդիկ տանել չեն կարողանում չափազանց շատ դիմահարդարված կանանց ու ամեն կերպ խուսափում են նրանցից։

marketium.ru-ն գրում է, որ ամեն ինչ չափի մեջ է գեղեցիկ։ Եթե գիտեք, թե ինչպիսի դիմահարդարում է ձեզ համապատասխանում, ապա ավելորդ փորձարկումներ մի արեք, քանի որ կարող եք ամեն բան փչացնել։

Ահա, թե ինչպիսի beauty-հնարքների մասին է պետք մոռանալ, քանի որ դրանք միայն տգեղացնում են։
1. Իրար կպած թարթիչներ

Տուշն այնպես օգտագործեք, որ թարթիչներն իրար չկպչեն, քանի որ դա չափազանց տգեղ տեսք ունի։
2. Չափազանց շատ բրոնզ

Մի քանի տարի առաջ նորաձև էր համարվում բրոնզագույն մաշկ ունենալը, սակայն այժմ նորաձև է բնական մաշկը։ Որքան ավելի բնական տեսք ունեք, այնքան ավելի լավ։
3. Արհեստական թարթիչներ ու եղունգներ

Այս տարի նորաձև է միայն բնական կերպարը։ Հրաժարվեք արհեստական հավելումներից։
4. Օմբրե

Այժմ այլևս ակտուալ չեն գույների կտրուկ փոփոխությունները։ Գույնը պետք է աստիճանաբար բացանա կամ մգանա։
5. Շրթունքներն ուրվագծող մատիտ

Պետք չէ ամբողջությամբ հրաժարվել այս մատիտից, սակայն պետք է հիշել, որ այն անպայման պետք է շրթներկի գույնի լինի։
6. Չափազանց շատ դիմահարդարում

Պարզապես մոռացեք սրա մասին։ Որքան հնարավոր է քիչ ու բնական գույների կոսմետիկա օգտագործեք։
7. Տիկնիկի հոնքեր

Ինչպես արդեն նշեցինք, այս տարի նորաձև է բնականը, այսինքն հոնքերը ևս պետք է լինեն այնպիսին, ինչպիսին եղել են ի սկզբանե։ Պարզապես մի փոքր հղկեք դրանք։
8. Կարմրաներկ

Խուսափեք կարմրաներկից կամ օգտագործեք այնպիսին, որը հնարավորինս մոտ կլինի ձեր դեմքի գույնին։ Եթե չարաշահեք սա, ապա ծաղրածուի կնմանվեք։шаблоны для dle 11.2

ԹՈՂՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ

    • bowtiesmilelaughingblushsmileyrelaxedsmirk
      heart_eyeskissing_heartkissing_closed_eyesflushedrelievedsatisfiedgrin
      winkstuck_out_tongue_winking_eyestuck_out_tongue_closed_eyesgrinningkissingstuck_out_tonguesleeping
      worriedfrowninganguishedopen_mouthgrimacingconfusedhushed
      expressionlessunamusedsweat_smilesweatdisappointed_relievedwearypensive
      disappointedconfoundedfearfulcold_sweatperseverecrysob
      joyastonishedscreamtired_faceangryragetriumph
      sleepyyummasksunglassesdizzy_faceimpsmiling_imp
      neutral_faceno_mouthinnocent
  • Կամ մուտք գործեք սոց. ցանցերի միջոցով
  • обновить, если не виден код
Սեղմեք "Հավանել" կոճակը և հետևեք մեզ Ֆեյսբուքում