» » Ինչով կարող են պայմանավորված լինել պարանոցի ցավերը

Ինչով կարող են պայմանավորված լինել պարանոցի ցավերը


Ծոծրակի մկանների կոշտությունը սովորաբար ուղեկցվում է ցավոտ զգացողություններով ու պարանոցի աշխատանքի վատացմամբ: Դա հատկապես զգացվում է գլուխը թեքելու փորձերի ժամանակ: Այս հիվանդության հետևանքով մարդը ստիպված է լինում ամբողջ մարմնով թեքվել՝ կողք կամ հետ նայելու համար:

Սա նշանակում է, որ մկանային կոշտության մասին խոսելիս նկատի է առնվում դրանց տոնուսի բարձրացումը, կարծրացումն ու առողջ մարմնին հատուկ կծկումներին դիմադրելը: Ծոծրակի մկանների կոշտացումն ուղեկցվում է գլխացավերով, պարանոցի, ուսերի ու ձեռքերի ցավերով: Takprosto.cc-ն ներկայացրել է, թե որոնք են այս հիվանդության ախտանշանները և ինչ է պետք անել այդ ախտանշանների առկայության դեպքում:

Ծոծրակի մկանների կոշտացման ամենատարածված պատճառներն են մկանների կամ ջլերի գերձգումը: Հատկապես տարածված է թիակների հատվածի մկանների գերձգումը: Այդ մկանները կառավարում են պարանոցի երրորդ ու չորրորդ ողերը: Բացի այդ, մկանային կոշտացման պատճառ կարող է դառնալ նաև բնածին ախտաբանությունը:

Մկանների գերձգման պատճառներն են.

· քնի սխալ դիրքը, որի հետևանքով ձգվում են պարանոցի մկանները,

· պարանոցի մարզական վնասվածքները,

· ցանկացած գործունեություն, որի ժամանակ մարդը ստիպված է անընդհատ պտտել գլուխը,

· սխալ կեցվածքը,

· սթրեսը, որը հանգեցնում է պարանոցի լարվածության,

· երկար ժամանակ պարանոցը սխալ դիրքով պահելը:

Բացի այդ, ծոծրակի մկանների կարծրությունը կարող է նախազգուշացնել նաև ավելի լուրջ հիվանդությունների մասին: Գոյությունն ունեն մարդու կյանքի համար վտանգավոր մի շարք հիվանդություններ, որոնք ուղեկցվում են պարանոցի մկանների հիպերտոնուսով: Այդ հիվանդությունների շարքին կարող են դասվել ինչպես վարակման հետևանքով գլխուղեղի բորբոքումը, այնպես էլ գլխուղեղում արյան զեղումը:

Հնարավոր հիվանդություններն են.

· ողնաշարի պարանոցային հատվածի օստեոխոնդրոզ,

· ողնաշարի պարանոցային հատվածի արթրիտ,

· մենինգիտ,

· գլխուղեղի կաթված,

· էնցեֆալիտ (գլխուղեղի բորբոքում),

· պարկինսոնիզմ:

Հարկ է հիշել, որ ամեն անգամ, երբ ծոծրակի մկանների կարծրությունն ուղեկցվում է տենդով, հարկավոր է դիմել բժշկի օգնությանը, քանի որ ինքնաբուժությունը կարող է խիստ վտանգավոր լինել՝ հատկապես, եթե դա վերաբերում է պարանոցին ու մեջքին:шаблоны для dle 11.2

ԹՈՂՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ

    • bowtiesmilelaughingblushsmileyrelaxedsmirk
      heart_eyeskissing_heartkissing_closed_eyesflushedrelievedsatisfiedgrin
      winkstuck_out_tongue_winking_eyestuck_out_tongue_closed_eyesgrinningkissingstuck_out_tonguesleeping
      worriedfrowninganguishedopen_mouthgrimacingconfusedhushed
      expressionlessunamusedsweat_smilesweatdisappointed_relievedwearypensive
      disappointedconfoundedfearfulcold_sweatperseverecrysob
      joyastonishedscreamtired_faceangryragetriumph
      sleepyyummasksunglassesdizzy_faceimpsmiling_imp
      neutral_faceno_mouthinnocent
  • Կամ մուտք գործեք սոց. ցանցերի միջոցով
  • обновить, если не виден код
Սեղմեք "Հավանել" կոճակը և հետևեք մեզ Ֆեյսբուքում