» » Թեյերով 4 արդյունավետ բաղադրատոմս՝ գեղեցիկ ու խնամված վարսեր ունենալու համար

Թեյերով 4 արդյունավետ բաղադրատոմս՝ գեղեցիկ ու խնամված վարսեր ունենալու համար


Սև ու կանաչ թեյերը կարելի է օգտագործել ոչ միայն որպես սիրելի ըմպելիք: Այդ թուրմերը կարելի է օգտագործել նաև որպես մազերի խնամքի միջոց:

Կոնդիցիոներ փափուկ ու փայլուն վարսեր ունենալու համար

1 ճ.գ. կանաչ թեյին ավելացնել 2 բաժակ եռման ջուր և թողնել մոտ 30 րոպե թրմվի: Ստացված թուրմը քամել և դրանով մաքրաջրել վարսերը: Կանաչ թեյով այս կոնդիցիոները վարսերին մետաքսյա նրբությունն ու փոյլ կհաղորդի:

Թուրմ մազաթափության դեմ

Մազաթափությունից ազատվելու համար հարկավոր է 10 օր շարունակ ամեն օր մազարմատները մերսել թեյի թունդ թուրմով: Այն ոչ միայն կանխում մազաթափությունը, այլև խթանում է դրանց աճը:

Թուրմ ճարպոտ վարսերի համար

Կա մի հրաշալի բաղադրատոմս, որը կօգնի կարգավորել ճարպագեղձերի աշխատանքը: Հարկավոր է 1 բաժակ թունդ սև թեյին խառնել 1 բաժակ կաղնու կեղևի թուրմ և ստացված խառնուրդով ցողել մաքուր վարսերը (ցողելուղ հետո չլվանալ): Այս բաղադրատոմսը հարմար է մուգ մազեր ունեցողների համար, քանի որ դրանք կարող են մի փոքր գույն ստանալ:

Վարսերի հարդարման միջոց

2 ճ.գ. սև թեյին ավելացնել 1 բաժակ եռման ջուր, թրմել, այնուհետև քամել և պատրաստի թուրմով թրջել վարսերը հարդարելուց առաջ: Այս դեպքում սանրվածքը շատ ավելի երկար թարմ տեսք կունենա:шаблоны для dle 11.2
Նյութի Աղբյուր: my.goodhouse.com.ua

ԹՈՂՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ

    • bowtiesmilelaughingblushsmileyrelaxedsmirk
      heart_eyeskissing_heartkissing_closed_eyesflushedrelievedsatisfiedgrin
      winkstuck_out_tongue_winking_eyestuck_out_tongue_closed_eyesgrinningkissingstuck_out_tonguesleeping
      worriedfrowninganguishedopen_mouthgrimacingconfusedhushed
      expressionlessunamusedsweat_smilesweatdisappointed_relievedwearypensive
      disappointedconfoundedfearfulcold_sweatperseverecrysob
      joyastonishedscreamtired_faceangryragetriumph
      sleepyyummasksunglassesdizzy_faceimpsmiling_imp
      neutral_faceno_mouthinnocent
  • Կամ մուտք գործեք սոց. ցանցերի միջոցով
  • обновить, если не виден код
Սեղմեք "Հավանել" կոճակը և հետևեք մեզ Ֆեյսբուքում