» » Որոնք են «Օսկարի» պատմության ամենաթանկարժեք աստղային զգեստները (լուսանկարներ)

Որոնք են «Օսկարի» պատմության ամենաթանկարժեք աստղային զգեստները (լուսանկարներ)


Ռեժիսոր Ալֆրեդ Հիչքոքի սիրելի շիկահերը` դերասանուհի Գրեյս Քելին, 1955թ. «Օսկար» կինոմրցանակաբաշխությանը պատրաստվելիս իր համար մետաքսե զգեստ է պատվիրել Edith Head նորաձևության տանը` դրա համար վճարելով այն ժամանակների համար աստղաբաշխական գումար` 4.000 դոլար։

Գրեյս Քելի, զգեստը` Edith Head (1955թ.), 4.000 դոլար

Անցել են տասնամյակներ, ու գնային միտումները Հոլիվուդում զգալի փոխվել են. այժմ «Օսկարին» նախապատրաստվելիս հյուրերը միջինը 15.000-20.000 դոլար են ծախսում «սովորական» երեկոյան զգեստի համար։

Սակայն առանձնահատուկ զգեստ պատվիրելն արժե շատ ավելի թանկ` հատելով 100.000 դոլարի շեմը: Հարկ է նշել, որ յուրահատուկ զգեստ կարելու համար վճարվող գումարներն ուղղակի չնչին են այն գումարների դիմաց, որոնք վճարվում են կինոմրցանակաբաշխության ժամանակ զգեստը եթերով գովազդելու համար։ «Օսկարի» ընթացքում զգեստը 1 րոպե ցույց տալու համար նորաձևության տները վճարում են 1.5 մլն դոլար: Օրինակ, երբ 2013թ. մրցանակաբաշխության ժամանակ դերասանուհի Ջենիֆեր Լոուրենսը Dior Couture ճերմակաթույր զգեստով ընկավ բեմի վրա ու այդ միջադեպի շնորհիվ 3 րոպե շարունակ մնաց տեսախցիկների օբյեկտիվում, կուտյուրային զգեստի գինը բարձրացավ մինչև 4 մլն դոլար:



Ստորև Tatler ամսագիրն «Օսկար-2017» մրցանակաբաշխության մոտենալու կապակցությամբ ուշագրավ ֆոտոշարքով ներկայացնում է միջոցառման պատմության ընթացքում ամենաթանկարժեք աստղային զգեստները.


Նիկոլ Քիդման, զգեստը` John Galliano for Christian Dior Haute Couture (1997թ.), 2 մլն դոլար



Քեյթ Բլանշետ, զգեստը` Armani Prive (2007թ.), 200.000 դոլար

Քեյթ Ուինսլեթ, զգեստը` Valentino (2007թ.)

Էլիզաբեթ Թեյլոր, զգեստը` Edith Head (1970թ.), 167.500 դոլար


Շարլիզ Թերոն, զգեստը` Dior Haute Couture (2013թ.), 100.000 դոլար


Ջեսիկա Բիլ, զգեստը` Chanel (2013թ.), 100.000 դոլար


Լյուպիտա Նիոնգո, զգեստը` Calvin Klein (2015թ.), 150.000 դոլար



Էն Հեթուեյ, զգեստը` Valentino (2011թ.), 80.000 դոլար




Սանդրա Բալոք, զգեստը` Alexander McQueen (2014թ.), 40.000 դոլար



Կիրա Նայթլի, զգեստը` Alexander McQueen (2014թ.), 39.000 դոլար
шаблоны для dle 11.2

ԹՈՂՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ

    • bowtiesmilelaughingblushsmileyrelaxedsmirk
      heart_eyeskissing_heartkissing_closed_eyesflushedrelievedsatisfiedgrin
      winkstuck_out_tongue_winking_eyestuck_out_tongue_closed_eyesgrinningkissingstuck_out_tonguesleeping
      worriedfrowninganguishedopen_mouthgrimacingconfusedhushed
      expressionlessunamusedsweat_smilesweatdisappointed_relievedwearypensive
      disappointedconfoundedfearfulcold_sweatperseverecrysob
      joyastonishedscreamtired_faceangryragetriumph
      sleepyyummasksunglassesdizzy_faceimpsmiling_imp
      neutral_faceno_mouthinnocent
  • Կամ մուտք գործեք սոց. ցանցերի միջոցով
  • обновить, если не виден код
Սեղմեք "Հավանել" կոճակը և հետևեք մեզ Ֆեյսբուքում