» » 5 խորհուրդ որակյալ մանիկյուր ընտրելու համար

5 խորհուրդ որակյալ մանիկյուր ընտրելու համար


Որակյալ մանիկյուրը գեղեցիկ ու խնամված ձեռքեր ունենալու գրավականն է։ Սակայն, պատահում են դեպքեր, երբ նոր մանիկյուրը չի գոհացնում, քանի որ անհարթություններ է ունենում կամ չի համապատասխանում ընտրած գույնին և այլն։

tochka.net-ը գրում է, որ այսպիսի իրավիճակներից խուսափելու համար պետք է մի քանի խորամանկություն իմանալ, որոնք կօգնեն միշտ որակյալ մանիկյուր գնել։

1. Առաջին հերթին ստուգեք մանիկյուրի պահպանման ժամկետը։ Եթե մանիկյուրը ժամկետից անցել է, ապա այն ոչ մի դեպքում պետք չէ գնել։

2. Զեղչված գնով մանիկյուրներ պետք չէ գնել։ Շատերը, զեղչված իրեր տեսնելով՝ միանգամից գնում են դրանք, անկախ անհրաժեշտությունից։ Սակայն, երբ մանիկյուրը զեղչում են, դա նշանակում է, որ․

· Այդ մանիկյուրը պահանջված չէ
· Դրա պահպանման ժամկետը վերջացել է կամ վերջանում է
· Այն անորակ է

3. Ուշադիր ստուգեք շիշը։ Այն պետք է հերմետիկ փակված լինի ու ոչ մի վնասվածք չունենա։ Այն պետք է մինչև վերջ լցված լինի, իսկ վերևի հատվածը պետք է մաքուր լինի։ Վրայի գրվածքները պետք է հստակ լինեն ու չպոկվեն։ Այն պետք է հարմար կանգնի որևէ հարթության վրա, իսկ վրձինը հարմար լինի օգտագործելու համար։

4. Վրձինը շատ կարևոր հատված է։ Այն պետք է լավ ուսումնասիրել։ Դրա մազիկները պետք է միևնույն երկարությունն ունենան, հավասար լինեն ու փափուկ։ Երբ շիշը փակ է, վրձինը չպետք է դիպչի դրա հատակին։

5. Մինչ մանիկյուրը գնելը՝ ուշադրություն դարձրեք դրա խտությանը։ Մանիկյուրի կաթիլը պետք է ընկնի վրձնից, այլ ոչ կախվի։ Եթե մանիկյուրը փայեր ունի, ապա թափահարեք այն ու նայեք, թե որքան հավասարաչափ են թափվում փայլերը։ Շատ լավ է, եթե մանիկյուրի ներսում փոքրիկ գնդիկներ կան, դրանք օգնում են ներկի միատար զանգվածն ապահովվել։шаблоны для dle 11.2

ԹՈՂՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ

    • bowtiesmilelaughingblushsmileyrelaxedsmirk
      heart_eyeskissing_heartkissing_closed_eyesflushedrelievedsatisfiedgrin
      winkstuck_out_tongue_winking_eyestuck_out_tongue_closed_eyesgrinningkissingstuck_out_tonguesleeping
      worriedfrowninganguishedopen_mouthgrimacingconfusedhushed
      expressionlessunamusedsweat_smilesweatdisappointed_relievedwearypensive
      disappointedconfoundedfearfulcold_sweatperseverecrysob
      joyastonishedscreamtired_faceangryragetriumph
      sleepyyummasksunglassesdizzy_faceimpsmiling_imp
      neutral_faceno_mouthinnocent
  • Կամ մուտք գործեք սոց. ցանցերի միջոցով
  • обновить, если не виден код
Սեղմեք "Հավանել" կոճակը և հետևեք մեզ Ֆեյսբուքում