» » Բացահայտվել է Ջորջ Մայքլի մահվան պատճառը

Բացահայտվել է Ջորջ Մայքլի մահվան պատճառը


Բրիտանացի երգիչ Ջորջ Մայքլը մահացել է բնական պատճառներով: BBC News-ի փոխանցմամբ` այս մասին մարտի 7-ին հայտնել է Օքսֆորդշիր կոմսության ավաք դատաքննիչ Դարեն Սոլթերը:

«Ջորջ Մայքլի սպանության պատճառների հետաքննությունն ավարտվել է, ստացվել են դիահերձման արդյունքները: Պարզվել է, որ մահվան պատճառը բնական է», - ասվում է դատաքննիչի հաղորդագրության մեջ: Վերջինս մասնավորեցրել է, որ երաժիշտը մահացել է կարդիոմիոպաթիայի և սրտամկանի բորբոքման, ինչպես նաև լյարդի ճարպային ինֆիլտրացիայի պատճառով:

Սոլթերի խոսքով` երգչի մահվան հետագա հետաքննության կարիք այլևս չկա: 2016-ի դեկտեմբերի 25-ին մահացած Ջորջ Մայքլին դեռևս չեն հուղարկավորել: Արարողությունը մի քանի անգամ հետաձգվել է մահվան պատճառների բացահայտման պատճառով: Երգիչը մահացել է Մեծ Բրիտանիայում` 53 տարեկան հասակում:шаблоны для dle 11.2

ԹՈՂՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ

    • bowtiesmilelaughingblushsmileyrelaxedsmirk
      heart_eyeskissing_heartkissing_closed_eyesflushedrelievedsatisfiedgrin
      winkstuck_out_tongue_winking_eyestuck_out_tongue_closed_eyesgrinningkissingstuck_out_tonguesleeping
      worriedfrowninganguishedopen_mouthgrimacingconfusedhushed
      expressionlessunamusedsweat_smilesweatdisappointed_relievedwearypensive
      disappointedconfoundedfearfulcold_sweatperseverecrysob
      joyastonishedscreamtired_faceangryragetriumph
      sleepyyummasksunglassesdizzy_faceimpsmiling_imp
      neutral_faceno_mouthinnocent
  • Կամ մուտք գործեք սոց. ցանցերի միջոցով
  • обновить, если не виден код
Սեղմեք "Հավանել" կոճակը և հետևեք մեզ Ֆեյսբուքում