» » Իսկ Դուք կկրե՞ք կենդանի բույսերից պատրաստված զարդեր

Իսկ Դուք կկրե՞ք կենդանի բույսերից պատրաստված զարդեր


ֆլորիստ-դիզայներ Սյուզան Մակլիրին դարձել է մի շատ հետաքրքիր և օրիգինալ գաղափարի հեղինակ․ նա վերցնում է սովորական զարդերը, որոնք այդքան էլ չեն առանձնանում իրենց ճոխությամբ, և սուկուլենտների օգնությամբ զարդարում դրանք։ Սուկուլենտները բույսեր են, որոնք ունեն հեղուկի մեծ պաշար կուտակելու հատկություն։ Դրանց թվին են պատկանում, օրինակ, կակտուսները, ալոեն, ագավան և այլն։

41-ամյա ամերիկուհի Սյուզան Մակլիրին շատ է սիրում բնությունը և նորաձևությունը և մի օր որոշել է միաձուլել դրանք։ Այդպես առաջացավ “PassionflowerMade” ապրանքնանիշը, որն առաջարկում է սուկուլենտներից պատրաստված օրիգինալ և բարձրաճաշակ զարդեր։

Այդ զարդերն առանձնահատուկ խնամք չեն պահանջում և կարող են ծառայել 2-ից մինչև 6 շաբաթ, սակայն վերջում ստիպված կլինեք դրանք ուղղակի տեղափոխել ծաղկամանի մեջ։ Զարդերի վրա սուկուլենտներն ամրացված են հատուկ սոսնձով, որն ընդհանրապես վնաս չի հասցնում բույսերին։

Ճիշտ է՝ այս զարդերն այնքան էլ մատչելի չեն․ դրանց գինը սկսվում է 35 դոլլարից և կարող է հասնել մինչև 288֊ի։











шаблоны для dle 11.2
Նյութի Աղբյուր: http://lady.am/2016/03/14257/

ԹՈՂՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ

    • bowtiesmilelaughingblushsmileyrelaxedsmirk
      heart_eyeskissing_heartkissing_closed_eyesflushedrelievedsatisfiedgrin
      winkstuck_out_tongue_winking_eyestuck_out_tongue_closed_eyesgrinningkissingstuck_out_tonguesleeping
      worriedfrowninganguishedopen_mouthgrimacingconfusedhushed
      expressionlessunamusedsweat_smilesweatdisappointed_relievedwearypensive
      disappointedconfoundedfearfulcold_sweatperseverecrysob
      joyastonishedscreamtired_faceangryragetriumph
      sleepyyummasksunglassesdizzy_faceimpsmiling_imp
      neutral_faceno_mouthinnocent
  • Կամ մուտք գործեք սոց. ցանցերի միջոցով
  • обновить, если не виден код
Սեղմեք "Հավանել" կոճակը և հետևեք մեզ Ֆեյսբուքում