» » Ջենիֆեր Լոպեսը դժգոհ է նոր բոյֆրենդից (լուսանկարներ)

Ջենիֆեր Լոպեսը դժգոհ է նոր բոյֆրենդից (լուսանկարներ)


Սիրային անհաջողությունների շարքից հետո, թվում է, թե երգչուհի Ջենիֆեր Լոպեսը վերջապես գտել է իր երջանկությունը։ 47-ամյա երգչուհին հանդիպում է 41-ամյա ֆուտբոլիստ Ալեքս Ռոդրիգեսի հետ։

Elle-ը գրում է, որ նրանք արդեն համատեղ հանգստյան օրեր են ունեցել Բահամյան կղզիներում, ինչպես նաև ծանոթացել են միմյանց ընտանիքների հետ։

Այնուամենայնիվ, թվում է, թե զույգի կյանքում ամեն բան չէ, որ հարթ է ընթանում։ Վերջերս պապարացիները նրանց նկատել են Հոլիվուդում։ Նրանք միասին ռեստորան էին այցելել, իսկ հետո մեքենայով տուն գնացել։ Մեքենայի մեջ նրանք հակառակ կողմերի էին նայում, միմյանց հետ չէին խոսում ու բավականին սառն էին միմյանց հետ։ Պապարացիներն ենթադրել են, որ զույգը վիճել է ռեստորանում։ Երգչուհու բռնկվող բնավորությունը հայտնի է նրա բոլոր երկրպագուներին, սակայն Ալեքսն էլ հայտնի սրտակեր է։

Դեռ պարզ չէ, թե ինչ է կատարվում զույգի մեջ, սակայն երկրպագուներից շատերը վստահ են, որ նրանց հարաբերությունները երկար չեն տևի։


шаблоны для dle 11.2

ԹՈՂՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ

    • bowtiesmilelaughingblushsmileyrelaxedsmirk
      heart_eyeskissing_heartkissing_closed_eyesflushedrelievedsatisfiedgrin
      winkstuck_out_tongue_winking_eyestuck_out_tongue_closed_eyesgrinningkissingstuck_out_tonguesleeping
      worriedfrowninganguishedopen_mouthgrimacingconfusedhushed
      expressionlessunamusedsweat_smilesweatdisappointed_relievedwearypensive
      disappointedconfoundedfearfulcold_sweatperseverecrysob
      joyastonishedscreamtired_faceangryragetriumph
      sleepyyummasksunglassesdizzy_faceimpsmiling_imp
      neutral_faceno_mouthinnocent
  • Կամ մուտք գործեք սոց. ցանցերի միջոցով
  • обновить, если не виден код
Սեղմեք "Հավանել" կոճակը և հետևեք մեզ Ֆեյսբուքում