» » Ո՞րն է ծխախոտից հրաժարվելուց հետո գիրանալու պատճառը

Ո՞րն է ծխախոտից հրաժարվելուց հետո գիրանալու պատճառը


Գիտնականներին վաղուց է արդեն հետաքրքրում, թե ինչու են մարդիկ գիրանում, երբ դադարում են ծխախոտ օգտագործել: Հնարավոր պատճառների մեջ կա նաև ախորժակի բարձրացումը, ինչպես նաև նյութափոխանակության դանդաղումը, քանի որ սովորաբար նիկոտինը խթանում է այն:

Գիտնականները հայտնաբերել են, որ համեմատած չծխող մարդկանց, ծխողների մոտ բջիջներում AZGP1 գենի ակտիվությունը զգալիորեն բարձր է և քանի որ այդ գենը մասնակցում է ճարպերի քայքայման ու քաշի վերահսկման գործընթացին, ապա հետազոտության արդյունքների համաձայն՝ սա կարող է լինել պատճառը, որ ծխողներն ավելի նիհար են լինում և գիրանում են այդ սովորությունից հրաժարվելուց հետո:

Հետազոտությունների համաձայն՝ ծխելու և քաշի միջև կապը մոլեկուլար մակարդակի վրա է և ծխելիս AZGP1 գենի ակտիվությունն ավելանում է: Նախորդ հետազոտությունները ցույց են տվել, որ այս գենը կարգավորում է մկների ճարպի քանակը: Բացի այդ, քաղցկեղով հիվանդների մոտ, ովքեր հիվանդության արդյունքում կտրուկ նիհարել են, նույնպես նկատվում է այս գենի ակտիվություն:

Այնուամենայնիվ՝ սա չի նշանակում, որ ծխախոտից հրաժարվելու արդյունքում գիրանալը գենետիկ հակվածության պատճառով է տեղի ունենում: Գիտնականների կարծիքով՝ ծխելու և մարդու քաշի միջև կապը շատ ավելի բարդ է և այս գործընթացին մասնակցում են բազմաթիվ գործոններ, ինչպիսիք են սնունդն ու ֆիզիկական ակտիվությունը:шаблоны для dle 11.2
Նյութի Աղբյուր: med2.ru

ԹՈՂՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ

    • bowtiesmilelaughingblushsmileyrelaxedsmirk
      heart_eyeskissing_heartkissing_closed_eyesflushedrelievedsatisfiedgrin
      winkstuck_out_tongue_winking_eyestuck_out_tongue_closed_eyesgrinningkissingstuck_out_tonguesleeping
      worriedfrowninganguishedopen_mouthgrimacingconfusedhushed
      expressionlessunamusedsweat_smilesweatdisappointed_relievedwearypensive
      disappointedconfoundedfearfulcold_sweatperseverecrysob
      joyastonishedscreamtired_faceangryragetriumph
      sleepyyummasksunglassesdizzy_faceimpsmiling_imp
      neutral_faceno_mouthinnocent
  • Կամ մուտք գործեք սոց. ցանցերի միջոցով
  • обновить, если не виден код
Սեղմեք "Հավանել" կոճակը և հետևեք մեզ Ֆեյսբուքում