» » 4 գարնանային պայուսակ, որոնք խորհուրդ ենք տալիս ունենան բոլոր ոճային աղջիկները

4 գարնանային պայուսակ, որոնք խորհուրդ ենք տալիս ունենան բոլոր ոճային աղջիկները


Բոլոր ոճային աղջիկները գիտեն, որ նոր պայուսակը երբեք ավելորդ չէ։

Cosmo-ն գրում է, որ այս գարնանը պայուսակներն իրական թրենդ են դարձել։ Այժմ դրանք ոչ միայն իրեր տեղափոխելու հարմարանքներ են, այլև հետաքրքիր ու յուրօրինակ աքսեսուարներ։ Այս պայուսակներն արդեն հայտնվել են նորաձևության առաջատար բրենդների հավաքածուներում ու պոդիումներին, իսկ այժմ պետք է տեղ գրավեն ոճային աղջիկների զգեստապահարաններում։

1. Պարկ։ Պարկանման այս պայուսակները նորաձև էին 60-ականներին։ Դրանք չափազանց հարմարավետ ու տարողունակ են։ Այս պայուսակները համապատասխանում են ինչպես ռոմանտիկ Բոհո ոճին, այնպես էլ հարմարավետ casual-ին։ Նախապատվությունը տվեք միագույն պայուսակներին։





2. Միկրո պայուսակներ։ Եթե չեք սիրում ձեզ հետ շատ իրեր ունենալ և նախընտրում եք վերցնել միայն ամենաանհրաժեշտն, ապա միկրո պայուսակները հենց ձեզ համար են։ Դրանք լինում են ցանկացած գույնի և տեսակի, պետք է միայն համապատասխանեցնել հագուստի հետ։




3. Շատ մեծ պայուսակներ։ Այս պայուսակները չափազանց տարողունակ են։ Դրանք կարող են օգտագործվել ինչպես կարճատև ճանապարհորդությունների, այնպես էլ զբոսանքների համար։ Ինչպես նաև դրանք շատ հարմար են շոփինգի գնալու համար։





4. Փոփ արտ և կարգախոսներ։ Կարգախոսները գրավել են ոչ միայն հագուստն ու կոշիկները, այլև պայուսակները։ Բազմատեսակ գրվածքներն այս սեզոնին չափազանց նորաձև են։ Դրանք մի փոքր խենթ տպավորություն են ստեղծում և կերպարն ավելի ժամանակակից դարձնում։


шаблоны для dle 11.2

ԹՈՂՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ

    • bowtiesmilelaughingblushsmileyrelaxedsmirk
      heart_eyeskissing_heartkissing_closed_eyesflushedrelievedsatisfiedgrin
      winkstuck_out_tongue_winking_eyestuck_out_tongue_closed_eyesgrinningkissingstuck_out_tonguesleeping
      worriedfrowninganguishedopen_mouthgrimacingconfusedhushed
      expressionlessunamusedsweat_smilesweatdisappointed_relievedwearypensive
      disappointedconfoundedfearfulcold_sweatperseverecrysob
      joyastonishedscreamtired_faceangryragetriumph
      sleepyyummasksunglassesdizzy_faceimpsmiling_imp
      neutral_faceno_mouthinnocent
  • Կամ մուտք գործեք սոց. ցանցերի միջոցով
  • обновить, если не виден код
Սեղմեք "Հավանել" կոճակը և հետևեք մեզ Ֆեյսբուքում