» » 10 անհանգստացնող ազդանշան, որ վկայում են օրգանիզմում ջրի դեֆիցիտի մասին

10 անհանգստացնող ազդանշան, որ վկայում են օրգանիզմում ջրի դեֆիցիտի մասին


Մարդու մկաներն ու երիկամները 73%-ով բաղկացած են ջրից, արյունը ՝ 83%-ով, թոքերը՝ 90%-ով, իսկ ուղեղը՝ 76%-ով: Մարդու օրգանիզմը կորցնում է հեղուկը մեզի ու քրտինքի հետ, այդ պատճառով մարդու ընդհանուր ինքանզգացողության համար հեղուկի պաշարի համալրումը օրգանիզմում մեծ նշանակություն ունի:

Որպես կանոն, օպտիմալ խոնավեցման համար կանայք պետք է օրական խմեն 2.2 լիտր ջուր, իսկ տղամարդիկ՝ 3 լիտր: Նշված քանակության հեղուկի բացակայությունը կարող է հանգեցնել օրգանիզմի ջրազրկման, որն էլ կարող է դրսևորվել հետևյալ ախտանշաններով:

1. Մուգ դեղին գույնի մեզ

Դա հանդիսանում է 1-ին ախտանշաններից մեկը, որը վկայում է ոչ բավարար քանակությամբ հեղուկի օգտագործման մասին: Առողջ մարդու մեզը պետք է լինի բաց դեղին(սաթի գույնի): Դա հիմնականում պայմանավորված է նրանով, որ հեղուկի բացակայության արդյունքում երիկամները արտազատում են մնացորդների մեծ քանակություն, որոնք էլ հանգեցնում են նրան, որ մեզը դառնում է մուգ:

Մեզը կարող է նման երանգ ունենալ նաև որոշ դեղամիջոցների, В խմբի վիտամինների, բազուկի, հապալասի, ծնեբեկի ու սննդային գունանյութերի օգտագործման արդյունքում:
Նման ախտանշանների առկայության դեպքում ավելացրեք օգտագործվող ջրի քանակությունն ու հետևեք մինչև որ այն բաց երանգ ստանա: Իսկ եթե երկար ժամանակ այն չի փոխում իր գույնը, ապա դա կարող է վկայել ավելի լուրջ հիվանդությունների՝ հեպատիտի կամ միզապարկում քարերի մասին:

2. Մեզի քանակությունը կրճատվում է

Մարդկանց մեծ մասի մոտ միզարձակումը 24 ժամվա ընթացքում կարող է լինել 6-ից 7 անգամ: Իսկ եթե մարդը քիչ է հեղուկ օգտագործում, ապա օրգանիզմում հեղուկի քանակությունը կրճատվում է, որն էլ և ազդում է միզարձակման պրոցեսի քանակության վրա: Եթե միզարձակումը օրական 6 անգամից քիչ է, ապա մեծացրեք օգտագործվող հեղուկի քանակությունը:

3. Փորկապություն

Ջրազրկումը հանդիսանում է փորկապության տարածված պատճառներից մեկը։ Հաստ աղիքում բավարար քանակությամբ հեղուկը մեծ նշանակություն ունի աղիների նորմալ աշխատանքի համար, իսկ ջրի սակավությունը հանգեցնում է վերջինիս հետ կապված խնդիրների առաջացմանը:

Փորկապության կանխարգելման ու բուժման համար համոզվեք, որ օգատործում եք բավարար քանակությամբ հեղուկ և բջջանյութ, որը առկա է մրգերում ու բանջարեղեններում:
Փորկապությունը կարող է նաև ֆիզիկական ակտիվաության, հիպոթիրեոզի, աղիների բորբոքման ու դիսբակտերիոզի, սննդային գերզգայնության ու սթրեսի հետևանք լինել:

4. Չոր մաշկ ու ավելի ընդգծված կնճիռներ

Մասնագետների կարծիքով, ջրազրկումը կարող է հանգեցնել մաշկի գրգռման, բորբոքման ու քորի: Ավելի ծանր դեպքերում մաշկը կարող է թեփոտել ու դառնալ կարմիր, ճաքել ու արնահոսել: Երբ մաշկը կորցնում է իր խոնավությունը, բջիջները մահանում են, արդյունքում հայտնվում են ավելի խոր ընդգծված կնճիռներ և մաշկը ավելի ծեր տեսք է ունենում: Մաշկի թարմացման լավագույն տարբերակը շատ քանակությամբ ջրի օգտագործումն է:

5. Քաղց ու քաշի ավելացում

Մարդու օրգանիզմը շատ խելացի է, սակայն այն ունի մի խնդիր՝ չի տարբերում քաղցի ու ծարավի միջև եղած տարբերությունը: Հիպոթալամուսը, ուղեղի այն հատվածն է, որը պատասխանատու է քաղցի ու ծարավի կարգավորման համար: Եթե դուք ցանկանում եք նվազեցնել կամ պահպանել ձեր մարմնի զանգվածը, ապա համոզվեք, որ օգտագործում եք բավարար քանակությամբ ջուր: Եթե քաղց եք զգում, մինչ որևէ բան ուտելը, խմեք 1 բաժակ ջուր ու սպասեք 10-15 րոպե և եթե քաղցի զգացողությունը դեռևս առկա է, կարող եք հանգստ սնվել, քանի որ դա «իսկական քաղցն» է:

6. Բերանում ծարավի ու չորության զգացողություն

Ծարավի զգացողությունը արդեն վկայում է այն մասին, որ օրգանիզմը մի փոքր ջրազրկված է: Բերանի չորությունը ծարավի հետևանք է և վկայում է այն մասին, որ օրգանիզմի լորձաթաղանթներին խոնավություն է անհրաժեշտ: Այդ պատճառով հարկավորէ օրվա ըթացքում շատ ջուր խմել:

7. Գլխացավեր

Եթե մարդը քիչ է ջուր օգտագործում, այդ դեպքում օրգանիզմը փորձում է պահպանել ու կլանել ջուրը բոլոր հյուսվածքներից, որպեսզի այդ կերպ կարողանա փոխհատուցել օգտագործվող հեղուկի բացակայությունը: Արդյունքում մարդու ուղեղի հյուսվածքները կորցնում են իրենց խոնավության մի մասն ու սեղմվում են՝ հեռվանալով գանգից: Ցավային ընկալիչները ակտիվանում են և առաջանում է գլխացավ:

Ջրի քանակության պակասից նվազում է ուղեղ ներթափանցող արյան ծավալն ու թթվածին քանակությունը: Արդյունքում ուղեղում արյունատար անոթները լայնանում են, որն էլ և հանգեցնում է այտուցվածության ու բորբոքման՝ ուժեղացնելով գլխացավը:

8. Հոգնածություն

Համաձայն 2011 թվականին կատարծավ հետազոտությունների տվյալների, չափից շատ ջրազրկումը կարող է առաջացնել հոգնածություն, թուլություն և էներգիայի նվազում:
Մասնագետները խորհուրդ են տալիս հոգանծության դեպքում օգտագործել ոչ թե թեյ, սուրճ, գազավորված ըմպելիքները, այլ ընդամենը ջուր:

9. Հոդացավեր

Ջուրը հոդերի համար հանդիսանում է յուրատեսակ «քսուք», որը թույլ է տալիս ոկորներին սահել իրար վրայով: Երբ օրգանիզմը չի ստանում բավարար քանկությամբ ջուր, հոդերում ձևավորվում է սննդային դեֆիցիտ, որն էլ և հանգեցնում է աճառային բջիջների վնասմանը: Այդ պատճառով, եթե դուք տառապում եք հոդացավերից, աշխատեք ուշադրություն դարձնել օգտագործվող ջրի քանակին:

10. Թույլ իմունային համակարգ

Ջրազրկումը բարձրացնում է արյան մեջ տոքսիների կոնցենտրացիան, որն էլ և կարող է թուլացնել իմունային համակարգը: Օպտիմալ խոնավեցումը մեծ նշանակություն ունի իմունային համակարգի համար։ Այն օգնում է պայքարել հիվանդության կողմնակի ազդեցությունների դեմ ու օգնում է իմունային համակարգին հաղթահարել վարակները:

Շատ մարդիկ կարծում են, որ բոլոր հեղուկները ապահովում են խոնավություն, սակայն դա այդպես չէ: Որոշ ըմպելիքներ, ինչպես օրինակ սուրճն ու որոշ հյութերը ջրազրկում են օրգանիզմը՝ կոֆեինի ու շաքարի քանկության պատճառով:

Մասնագետների կարծիքով, շատ հիվանդություններ դրական են արձագանքում ջրի բարձր քանկության օգտագործմանը: Ըստ նրանց, շաքարային դիաբետը, բարձր զարկերակային ճնշումը, սրտանոթային հիվանդությունները, ասթման ու հոդացավերը հնարավոր է բուժել, եթե պարզապես ավելացնել օգտագործվող ջրի քանակությունը:

Եթե դուք ցանկանում եք բարելավել ձեր առողջությունը, ապա հիշեք, որ անգամ փոքր փոփոխությունները հանգեցնում են մեծ արդյունքների:шаблоны для dle 11.2
Նյութի Աղբյուր: vajnoe.com

ԹՈՂՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ

    • bowtiesmilelaughingblushsmileyrelaxedsmirk
      heart_eyeskissing_heartkissing_closed_eyesflushedrelievedsatisfiedgrin
      winkstuck_out_tongue_winking_eyestuck_out_tongue_closed_eyesgrinningkissingstuck_out_tonguesleeping
      worriedfrowninganguishedopen_mouthgrimacingconfusedhushed
      expressionlessunamusedsweat_smilesweatdisappointed_relievedwearypensive
      disappointedconfoundedfearfulcold_sweatperseverecrysob
      joyastonishedscreamtired_faceangryragetriumph
      sleepyyummasksunglassesdizzy_faceimpsmiling_imp
      neutral_faceno_mouthinnocent
  • Կամ մուտք գործեք սոց. ցանցերի միջոցով
  • обновить, если не виден код

Ամենաընթերցվածը

Թեգեր

anhavanakn patmutyun apple Astxagushak astxagushak amsi 10 i hamar bundseliga texapoxvec Ntepy Facebook full haus 25 futbol Google hyundai iPhone iPhone 8 iPhone7 Lego ընկերությունը ճանաչվել է ամենաազդեցիկ ապրանքանիշն աշխարհում McLaren Mxitaryani avtomeqenan prahayum texi unecox cucahandese Ronaldo Samsung sevamort axchike tarva lavaguynn avtomeqenan viber Volkswagen ԱՄՆ-ում թոշակառուն 150 հազար դոլար է գողացել վետերաններից և ծախսել պոռնո դիտելու վրա. Fox Աստղագուշակ` հունվարի 15-ի համար Աստղագուշակ՝ հունվարի 24-ի համար Արամմա Գեղեցկուհին և հրեշը Դարչինը օգնում է բարելավել մարսողությունը Ժամանակակից տեխնոլոգիաների դարում ոչ բոլորն են հիշում անցած հարյուրամյակում մնացած տեխնիկան. այժմ ամ Կոնտե. Կոստան մնում է Չելսիում Հենրիխ Մխիթարյան Հրապարակվել է ռեյնջերների մասին լիամետրաժ ֆիլմի թրեյլերը (տեսանյութ) Մխիթարյան Մոուրինյու ՆԱՍԱ Որոշ մանրամասներ սեքսից Ռոնալդինյո Ցուցադրվել է Երկրի և Լուսնի պատկերը Մարսի ուղեծրից ջրածնային վառելիքով աշխատող ինքնաթիռ
Սեղմեք "Հավանել" կոճակը և հետևեք մեզ Ֆեյսբուքում