» » Դարչինը օգնում է բարելավել մարսողությունը

Դարչինը օգնում է բարելավել մարսողությունը


Դարչինը կարող է դառնալ այն կախարդական մթերքը, որը կօգնի բարելավել մարսողությունը:

Ավստրալացի գիտնականներն ուսումնասիրել են խոզերի մարսողական համակարգը՝ օգտագործելով գազի սենսորներով պատիճներ, և հատնաբերել, որ նրանց սննդակարգին դարչին ավելացնելու դեպքում ստամոքսում ածխաթթու գազի մակարդակն իջնում է, ինչն էլ իջեցնում է մարմնի ջերմաստիճանը: Բացի այդ, դարչինը նպաստել է խոզերի ընդհանուր առողջական վիճակի բարելավմանը: Երբ խոզերը սնվում էին սենյակային ջերմաստիճանի պայմաններում, նրանց ստամոքսում ածխաթթու գազի ցուցանիշները բարձրանում էին, սակայն դարչինն իջեցնում էր գազի մակարդակը՝ նվազեցնելով ստամոքսաթթվի ու պեպսինի արտադրությունը, ինչն օգնում էր սառեցնել ստամոքսը մարսողության ընթացքում:

Հետազոտությունները նաև ցույց են տվել, որ դարչնի օգտագործումը պաշտպանում է ստամոքսի և բարակ աղիների պատերը: Այս գիտափորձերն անց են կացվել միայն խոզերի վրա, սակայն գիտնականները վստահ են, որ մարդկանց օրգանիզմում նույն գործընթացները տեղի կունենան: Ընդհանուր առմամբ ապացուցվել է, որ դարչինն իջեցնում է ստամոքսի ջերմաստիճանը առավելագույնս 2 աստիճանով:

Հարկ է նշել, որ դարչինն ունի մի շարք այլ առավելություններ: Այն օժտված է հակաբորբոքային ու հակաօքսիդանտային հատկություններով և պայքարում է մարսողական համակարգի ազատ ռադիկալների դեմ:

Այս հատկությունների շնորհիվ դարչինը դառնում է մարսողական համակարգի աշխատանքին նպաստող կատարյալ մթերք: Ընդ որում՝ այն գրեթե ոչ մի կողմնակի ազդեցություն չի ունենում:шаблоны для dle 11.2
Նյութի Աղբյուր: med2.ru

ԹՈՂՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ

    • bowtiesmilelaughingblushsmileyrelaxedsmirk
      heart_eyeskissing_heartkissing_closed_eyesflushedrelievedsatisfiedgrin
      winkstuck_out_tongue_winking_eyestuck_out_tongue_closed_eyesgrinningkissingstuck_out_tonguesleeping
      worriedfrowninganguishedopen_mouthgrimacingconfusedhushed
      expressionlessunamusedsweat_smilesweatdisappointed_relievedwearypensive
      disappointedconfoundedfearfulcold_sweatperseverecrysob
      joyastonishedscreamtired_faceangryragetriumph
      sleepyyummasksunglassesdizzy_faceimpsmiling_imp
      neutral_faceno_mouthinnocent
  • Կամ մուտք գործեք սոց. ցանցերի միջոցով
  • обновить, если не виден код
Սեղմեք "Հավանել" կոճակը և հետևեք մեզ Ֆեյսբուքում