» » Այս տարվա ամենապահանջված 10 բյութի թրենդը

Այս տարվա ամենապահանջված 10 բյութի թրենդը


Ամեն տարի պրոֆեսիոնալ դիմահարդարներն ու բյութի բլոգերներն առաջարկում են նոր թրենդներ, որոնք տարածվում ու զարգանում են ամբողջ տարվա ընթացքում։


Tochka-ն գրում է, որ այս տարվա բյութի թրենդները հիմնականում բնական դիմահարդարման շուրջ են պտտվում։ Ահա, թե որոնք են 2017-ի ամենաակտուալ թրենդները.


1. Կարճ մազափունջ («չոլկա»)։ Այս սանրվածքը համապատասխանում է ցանկացած կերպարի։ Այն ժամանակակից է ու կարող ձեր կերպարը ոճային ու նորաձև դարձնել։

2. Երկար վարսեր։ Այժմ նորաձև են նաև երկար, առողջ ու փայլուն վարսերը։ Այս թրենդի համաձայն՝ որքան երկար են վարսերը, այնքան ավելի լավ։

3. Կապույտ ստվերաներկ։ Աչքերի դիմահարդարման գլխավոր թրենդներից մեկը կապույտ գույնն է։ Օգտագործեք կապույտ ստվերաներկ, սպիտակ և սև մատիտներ և այլն։ Նախապատվությունը տվեք կապույտի ու երկնագույնի երանգներին։ կարող եք օգտագործել նաև փայլուն կապույտ։


4. Աչքերի «արևային» դիմահարդարում։ Նորաձև է նաև նարնջագույնը, այն արևային տեսք է կհաղորդի ձեզ։ Դիմահարդարներն ասում են` որքան մուգ են ձեր աչքերն ու վարսերը, այնքան ավելի տաք պետք է լինի նարնջագույնի երանգը։

5. Վարսերի արմատներ։ Ներկված վարսերի բնական արմատներն այժմ շատ նորաձև են։ Այս թրենդի շնորհիվ կարող եք մոռանալ ամեն ամիս վարսերը ներկելու մասին։ Թույլ տվեք, որ ձեր վարսերի բնական գույնը երևա և մի մտածեք դրանք ներկելու մասին։ Պարզապես փորձեք այնպիսի գույներ ընտրել, որոնք կհամապատասխանեն ձեր վարսերի բնական գույնին։


6. Մուգ շրթներկ։ Մուգ գույնի շրթներկը սազում է, գրեթե, բոլոր աղջիկներին։ Նախապատվությունը տվեք բալագույնին, գինեգույնին և մուգ կարմիրին։ Այս դեպքում դիմահարդարումը պետք է բաց գույների մեջ լինի և հնարավորինս բնական տեսք ունենա։

7. Արհեստական պեպեններ։ Եթե նախկինում պեպենները թերություն էին համարվում, այժմ դրանք 2017 թվականի գլխավոր բյութի թրենդն են։ Այսպիսի պեպեններ նկարելու համար բավական է հոնքերի մատիտի միջոցով մի քանի կետ անել դեմքին։


8. Վարսերի ներկման բլորանժ տեխնիկա։ Բլորանժը վարսերը ներկելու տարբերակ է, որի արդյունքում հավասարապես խառնում են բաց գույնի և վարդագույն ներկերը։ Արդյունքում ստացվում է նուրբ վարսագույն երանգ, որը շատ նորաձև է այս տարի։


9. «Խոնավ» դիմահարդարում։ Gym skin-ը դիմահարդարման նոր տարբերակ է, որը թույլ է տալիս հնարավորինս թարմ տեսք ունենալ, ասես նոր եք դուրս եկել մարզասրահից։

10. Փայլեր։ Սա այս տարվա ամենատարածված բյութի թրենդն է։ Դրանք օգտագործվում են դիմահարդարման մեջ ու կարող են յուրահատուկ դարձնել ձեր կերպարը։ Կարևոր է միայն չանցնել չափը։
шаблоны для dle 11.2

ԹՈՂՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ

    • bowtiesmilelaughingblushsmileyrelaxedsmirk
      heart_eyeskissing_heartkissing_closed_eyesflushedrelievedsatisfiedgrin
      winkstuck_out_tongue_winking_eyestuck_out_tongue_closed_eyesgrinningkissingstuck_out_tonguesleeping
      worriedfrowninganguishedopen_mouthgrimacingconfusedhushed
      expressionlessunamusedsweat_smilesweatdisappointed_relievedwearypensive
      disappointedconfoundedfearfulcold_sweatperseverecrysob
      joyastonishedscreamtired_faceangryragetriumph
      sleepyyummasksunglassesdizzy_faceimpsmiling_imp
      neutral_faceno_mouthinnocent
  • Կամ մուտք գործեք սոց. ցանցերի միջոցով
  • обновить, если не виден код
Սեղմեք "Հավանել" կոճակը և հետևեք մեզ Ֆեյսբուքում