» » » 6 D տատու Հայաստանում, շուտով նաև 7 D. ինչպես են այսօր երևանյան գեղեցկության սրահներում խաբում մարդկանց

6 D տատու Հայաստանում, շուտով նաև 7 D. ինչպես են այսօր երևանյան գեղեցկության սրահներում խաբում մարդկանց

6 D տատու Հայաստանում, շուտով նաև 7 D

Դաջվածք (կտածում հայերեն կուտ՝ սպի բառից), անգլերեն ՝ tattoo), մաշկի տակ ներկանյութերի ներարկմամբ պատկերների, նախշերի, խորհրդանշանների դրոշմում։

Ամերիկաբնակ ընկերուհուս երբ ասացի, որ Հայաստանում 6 D անգամ 7 D տատու կա, զարմանքով պատասխանեց՝ Ձեր մոտ եթե կա ապա միայն 6 D, 7 D կամ 10 D, մեր մոտ դեռ 4 D է: Այո, երևանյան գեղեցկության սրահներում մատուցում են նորաձևության վերջին ճիչը. շրթունքների եւ հոնքերի տատուաժը այստեղ սկսվում է 20.000 դրամից մինչեւ 50.000 դրամ: Վերջին շրջանում շրթունքների եւ հոնքերի տատուաժների նկատմամբ պահանջարկը հատկապես մեծացել է երիտասարդ աղջիկների, կանանց շրջանում: Շրթունքների եւ հոնքերի տատուաժի առավելությունը որոշակի ժամանակով մշտական հարդարված հոնքեր, ներկված շրթունքեր, ընդգծված աչքեր ձեռք բերելն է, այն հնարավորություն է տալիս ազատվել բարակ շրթունքներից, անձեւ եւ տգեղ հոնքերից: Տատուաժը ունի մի առանձնահատկություն` դիմահարդարման ժամանակ ներկը ներարկվում է մաշկի մեջ: Մաշկաբանները այս մեթոդին միանշանակ գնահատական չեն տալիս: «Այդ գործընթացը բավականին ցավոտ է: Միկրոպեգմենտացիայի գործընթացը տեւում է շուրջ 2.5 ժամ` ներառյալ ներկի ընտրությունը եւ գծագրումը:

Տատուաժի պահպանման տեւողությանը տարբեր կենտրոններում տարբեր են նշում` 1-6 տարի: Հնարավոր է` ընթացքում շտկումների կարիք լինի, որպեսզի պահպանի տեսքը: Հնարավոր է այտուցների ժամանակավոր առաջացում` մինչեւ մաշկն ընդունի գունաներկերը, իսկ վերջնական տեսքը կարելի է տեսնել 1-2 շաբաթ անց: Տատուաժը հակացուցված է հերպես, մաշկային խնդիրներ, ալերգիկ հատկություններ ունեցողներին, ցանկացած միկրոբ կարող է դառնալ բորբոքման պատճառ, ասեղները պետք է լինեն մեկանգամյա օգտագործման, նման գործընթացը սկսելուց առաջ պետք է հաճախորդները խորհրդակցեն մաշկաբանների հետ, որովհետեւ տատուաժի դեպքում ներկերը տարածվում են արյունատար անոթներով եւ կուտակվում լիմֆոտիկ հանգույցներում:

Երևանյան սրահներից մեկում, որտեղ հաճախորդներին առաջարկում են 6 D 7 D տատու՝ համացանցում տեղադրած բավականին գայթակղիչ նկարներով և 50 % զեղչով ընդամենը 20.000 դրամով, մեր հետազոտության արդյունքում պարզվեց հետևյալը. լուսանկարներն այդ սրահում արվում են իբր 6 D կամ 7 D տատու անելուց անմիջապես հետո, երբ գավառական կեցվածքով մի գեղուհի ձեռքի ոչ պրոֆեսիանալ շարժումներով հաճախորդի հոնքերի վրա գործիքով գծեր է քաշում իբր մազիկների տեսք է տալիս ու տաուի ներկով նկարում այդ գծերը` միմյանցից միանգամայն տարբեր տեսքով երկու հոնք ստանալով: 1 ժամ նկարելուց հետո, գեղեցիկ ներկով գծագրած հոնքերը նկարում են մի քանի ապարատներով և տեղադրում համացանցում վերտառությամբ, թե համեցեք մեր մոտ և կունենաք այ այսպիսի գեղեցիկ հոնքեր 2 տարվա անթերի տեսքի երաշխիքով: Տաու ձեռք բերած հաճախորդը մեծ բավականությամբ գալիս է տուն, 1 շաբաթ չի քնում, որ չվնասվի հոնքերի լղոզած ներկը, և երբ վերջապես վերքերը պոկվում են, նկարի գեղեցիկ գծագրած հոնքերը հօդս են ցնդում՝ մնալով միայն մի քանի խամրած գիծ: Զանգելով <<մասնագետին>> պարզաբանման ակնկալիքով՝ լսվում է հետևյալ պատասխանը՝ գույնը կվերականգնվի մի քանի օրից, եթե ոչ կգաք կորեկցիայի , դա արժե՝ 15.000 դրամ: Անցնում է 2 ամիս, գույնը վերականգվելու փոխարեն ավելի է խամրում, և երբ հուսահատ հաճախորդը գնում է փրկություն թվացող կորեկցիային, կրկին սկսվում է այս զավեշտալի մանրապատում հիշեցնող գործընթացի երկրորդ փուլը: Եվ նույն խեղկատակությունը թարմ նկարած հոնքերը նկարում են սրահի տնօրենը, սխրալի գործեր կատարած մասնագետը, և «էստի համեցեք»-ի կարգախոսով զետեղում համացանցում: Սակայն անգամ կորեկցիան հարցի լուծում չի հանդիսանում, որովհետև կրկին նույն սցենարն է. վերքերը պոկվում են ու մնում են մի քանի թշվառ գծեր: Սակայն այս անգամ սկսվում է պայքարի նոր փուլ՝ խաբված սպառող և սրահի լպիրշ, անխորշելի, լրբենի, անխիպ, անամաչ, քողընկեց, անպատկառաբարո, անսպեռ, լաչառ, սուլտուզ, երեսի քողը պատռած տնօրենի հետ: Ու սկսվում է Էլ գող Փիսո՜, էլ քաչալ Շո՜ւն… Մեծահռչակ տնօրենն ասում է, թե դա Ձեր մաշկից է, որ 6 D տատուն ջնջվել է, մեր բարի անվան հետ մի խաղացեք…եկել «քյալլա եք տալիս մասնագետների հետ: Ահա այսպիսի գեղեցիկ բառապաշարով տնօրենն այսօր էլ դեռ շարունակում է գովազդել իր սրահում Հայաստանում 1 ին անգամ բացառիկ 7 Դ տատուաժի մասին…


6 D տատու Հայաստանում, շուտով նաև 7 D. ինչպես են այսօր երևանյան գեղեցկության սրահներում խաբում մարդկանց


Սա էլ երևանյան այն խառնակ մասնագետների մասին, ովքեր չեն ապահովում այն որակը, ինչն իրենցից պահանջվում է: Այսինքն, իրենք անտեղյակ մարդուն կարող են համոզել և տվյալ մարդը, կարծելով, որ մասնագետի մոտ է եկել, համոզվի և 35.000 դրամ վճարելով անէացող տատու ունենա: Մարդը որ տատու է անում, կարծում է՝ իր կայնքում ինչ-որ բան հաստատ փոխվում է դեպի լավը՝ իր տրամադրությունը, ինքնավստահությունը: Հոգեբանորեն, եթե մարդը հասել է նրան, որ տատու է անելու, իր ուզածը ստանալու հեռանկարից պայծառանում է ու լավատեսությամբ սպասում: Եվ շատ հարցերում փափագած տատուն իսկապես կարող է օգնել մարդուն, իսկ ինչ է կատարվում մարդու հոգեվիճակում, երբ այդքան միջոցներ, նյարդեր ու անքուն գիշերներ վատնելուց հետո, մնում է ոչինչ:

Եվ վերջում հիշենք, թե ինչ էր ասվում Աստվածաշնչում տատուի մասին .հիշատակվում է Ղևտական 19:28 համարում, որտեղ ասվում է. «Ձեզ վրա դաջվածքներ չանեք։ Աստված այս պատվերը տվել էր իսրայելացիներին, որպեսզի նրանք չընդօրինակեին շրջակա ազգերին, որոնք իրենց վրա դաջում էին իրենց աստվածների անունները կամ սիմվոլները (2 Օրենք 14:2)։ Թեև քրիստոնյաներից չի պահանջվում պահել իսրայելացիներին տրված Մովսիսական օրենքը, սակայն այս օրենքի հիմքում ընկած սկզբունքը գուցեև արժանի է ուշադրության։

Վ. Ի.шаблоны для dle 11.2

ԹՈՂՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ

    • bowtiesmilelaughingblushsmileyrelaxedsmirk
      heart_eyeskissing_heartkissing_closed_eyesflushedrelievedsatisfiedgrin
      winkstuck_out_tongue_winking_eyestuck_out_tongue_closed_eyesgrinningkissingstuck_out_tonguesleeping
      worriedfrowninganguishedopen_mouthgrimacingconfusedhushed
      expressionlessunamusedsweat_smilesweatdisappointed_relievedwearypensive
      disappointedconfoundedfearfulcold_sweatperseverecrysob
      joyastonishedscreamtired_faceangryragetriumph
      sleepyyummasksunglassesdizzy_faceimpsmiling_imp
      neutral_faceno_mouthinnocent
  • Կամ մուտք գործեք սոց. ցանցերի միջոցով
  • обновить, если не виден код

Թեգեր

anhavanakn patmutyun apple Astxagushak astxagushak amsi 10 i hamar bundseliga texapoxvec Ntepy Facebook full haus 25 futbol Google hyundai iPhone iPhone 8 iPhone7 Lego ընկերությունը ճանաչվել է ամենաազդեցիկ ապրանքանիշն աշխարհում McLaren Mxitaryani avtomeqenan prahayum texi unecox cucahandese Ronaldo Samsung sevamort axchike tarva lavaguynn avtomeqenan viber Volkswagen ԱՄՆ-ում թոշակառուն 150 հազար դոլար է գողացել վետերաններից և ծախսել պոռնո դիտելու վրա. Fox Աստղագուշակ` հունվարի 15-ի համար Աստղագուշակ՝ հունվարի 24-ի համար Արամմա Գեղեցկուհին և հրեշը Դարչինը օգնում է բարելավել մարսողությունը Ժամանակակից տեխնոլոգիաների դարում ոչ բոլորն են հիշում անցած հարյուրամյակում մնացած տեխնիկան. այժմ ամ Կոնտե. Կոստան մնում է Չելսիում Հենրիխ Մխիթարյան Հրապարակվել է ռեյնջերների մասին լիամետրաժ ֆիլմի թրեյլերը (տեսանյութ) Մխիթարյան Մոուրինյու ՆԱՍԱ Որոշ մանրամասներ սեքսից Ռոնալդինյո Ցուցադրվել է Երկրի և Լուսնի պատկերը Մարսի ուղեծրից ջրածնային վառելիքով աշխատող ինքնաթիռ
Սեղմեք "Հավանել" կոճակը և հետևեք մեզ Ֆեյսբուքում