» » » Ինչպես ճիշտ օգտագործել սեւաներկը. անթերի թարթիչներ

Ինչպես ճիշտ օգտագործել սեւաներկը. անթերի թարթիչներ

Թանկարժեք կոսմետիկան դեռեւս անթերի արդյունքի երաշխիք չէ։ Թանկարժեք սեւաներկ օգտագործող կինը կարող է խնդիրների առջեւ կանգնել՝ թարթիչների վրա առաջացող գնդիկների ու անհավասարաչափ տարածվելու տեսքով։ Տարբեր ապրանքանիշի սեւաներկերը երկարացում են խոստանում, ծավալ, թարթիչների ոլորում։ Բայց եթե անգամ դուք ճանաչված ապրանքանիշի սեւաներկ ունեք, սակայն ճիշտ չեք օգտագործում, ապա գեղեցիկ թարթիչներ չեք տեսնի

Ինչպես ճիշտ օգտագործել սեւաներկը. անթերի թարթիչներ


Դրա համար միշտ պետք է հետեւել թարթիչների սեւաներկի պահպանման ժամկետին։ Այնպիսի իրավիճակում, երբ սեւաներկի բաղադրության մեջ մտնող մեղրամոմը չորանում է, կորցնում խոնավությունն ու ավելի կոշտ դառնում, սեւաներկը թանձրանում է եւ դժվարացնում օգտագործումը։ Քարացած մեղրամոմը հալեցնելու համար կարելի է սեւաներկի տարան տաք ջրով բաժակի մեջ գցել։ Հետեւիր, որ ջուրը չհասնի տարայի կափարիչին, այլապես կարող է ներս թափանցել։ Մի փոքր պտտացրու սեւաներկը, որպեսզի պարունակությունը հավասարաչափ տաքանա։ Մի քանի րոպեից մեղրամոմը կփափկի եւ հնարավոր կլինի սեւաներկն օգտագործել առանց խոչընդոտների։ Սեւաներկի առատ օգտագործումը նույնպես անթերի արդյունքի երաշխիք չէ։

Ինչպես ճիշտ օգտագործել սեւաներկը. անթերի թարթիչներ


Հակառակը, սեւաներկի մի քանի շերտը ծանրացնում է թարթիչները։ Դիմահարդարները խորհուրդ են տալիս սեւաներկը մաքուր թարթիչներին քսել՝ 3-ից 4 անգամ անցկացնելով արմատներից մինչեւ ծայրերը։ Սեւաներկը քսելու ընթացքում պետք չէ շտապել, շարժումները պետք է դանդաղ ու հավասարաչափ լինեն։ Փորձիր խոզանակը պահել կես վայրկյանի չափով եւ մի կողմից մյուսը տանել, որպեսզի կոսմետիկ միջոցը թարթիչները բոլոր կողմերից ծածկի։ Եթե օրվա ընթացքում ստիպված ես թարմացնել դիմահարդարումը, ապա լավ կլինի սեւաներկի՝ արդեն առկա շերտի վրա նորը չավելացնել, այլ մաքրել այն ու նորից քսել։ Թարթիչներին տեսողական խտություն եւ փարթամություն հաղորդելու, միաժամանակ՝ սեւաներկը չափից շատ օգտագործելուց խուսափելու նպատակով կարելի է աչքերի համար նախատեսված սրածայր մատիտով թարթիչների արանքում կետեր անել։ Նման արդյունք կարելի է ստանալ հեղուկ մատիտի օգնությամբ։ Լավագույն արդյունքի համար գիծը պետք է համապատասխանի թարթիչների գույնին։ Կարելի է նաեւ սեւաներկի եւ հեղուկ մատիտի գույնն ընտրել արտաքինի գույներին համապատասխան։ Օրինակ՝ «ձմեռ» կնոջը հարմար կլինեն սեւ հեղուկ մատիտն ու սեւաներկը, «գարուն» արտաքինով կնոջը՝ կապույտն ու կանաչը, «ամռան» համար հարմար է արծաթագույնը, մոխրագույնն ու սեւը, իսկ «աշուն» տիպի աղջիկների համար անթերի կլինեն վառ կանաչն ու շագանակագույնը։
шаблоны для dle 11.2

ԹՈՂՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ

    • bowtiesmilelaughingblushsmileyrelaxedsmirk
      heart_eyeskissing_heartkissing_closed_eyesflushedrelievedsatisfiedgrin
      winkstuck_out_tongue_winking_eyestuck_out_tongue_closed_eyesgrinningkissingstuck_out_tonguesleeping
      worriedfrowninganguishedopen_mouthgrimacingconfusedhushed
      expressionlessunamusedsweat_smilesweatdisappointed_relievedwearypensive
      disappointedconfoundedfearfulcold_sweatperseverecrysob
      joyastonishedscreamtired_faceangryragetriumph
      sleepyyummasksunglassesdizzy_faceimpsmiling_imp
      neutral_faceno_mouthinnocent
  • Կամ մուտք գործեք սոց. ցանցերի միջոցով
  • обновить, если не виден код
Սեղմեք "Հավանել" կոճակը և հետևեք մեզ Ֆեյսբուքում