Ամերիկացի բյութի֊բլոգերի նոր մտահաղացումը թույլ է տալիս սովորական գդալի օգնությամբ հաշված րոպեների ընթացքում աչքերն անթերի հարդարել։


Եթե Դուք շուտվանից էիք երազում մի ունիվերսալ մեթոդի մասին, որը հնարավորություն կտար հաշված րոպեների ընթացքում ունենալ իդեալական հարդարված աչքեր, ապա այս տարբերակը հաստատ Ձեր սրտով կլինի։

Վերջին ժամանակներում բյութի֊բլոգերները և դիմահարդարներն ավելի ու ավելի հաճախ են զարմացնում իրենց օրիգինալ մտահաղացումներով։ Այս անգամ ամերիկացի բլոգեր Բրիթնի Ֆոլին մտածել է աչքերի հարդարման մի շատ պարզ և հետաքրքիր մեթոդ․ բավական է աչքը գդալով փակել և մատիտի օգնությամբ նշել սահմանը, որտեղ հատվելու են ստվերաներկերը։ Դա թույլ կտա այլևս չմտածել աչքերի սիմետրիկ հարդարման և կոկիկ տեսքի մասին։

Այս մեթոդն արդեն հասցրել են կիրառել բազմաթիվ կանայք և աղջիկներ։ Վերջիններս վստահեցնում են, որ այս տարբերակն օգնում է ստանալ իդեալական արդյունք և զգալի ժամանակ է տնտեսում։








шаблоны для dle 11.2