» » » 4 կանոն, որոնք կօգնեն այս սեզոնին ճիշտ մարզակոշիկներ ընտրել

4 կանոն, որոնք կօգնեն այս սեզոնին ճիշտ մարզակոշիկներ ընտրել


Այս սեզոնին շատ նորաձև են մարզակոշիկները։ Դրանք արդեն վաղուց դադարել են պարզապես մարզվելու կոշիկներ լինել։ Նորաձևության դիզայներները շարունակում են մարզակոշիկները համադրել ցանկացած տեսակի հագուստի հետ, նույնիսկ դասականի։

Cosmo-ն գրում է, որ մարզակոշիկներ ընտրելու 4 կանոն կա, որոնց շնորհիվ կկարողանաք հիանալի տեսք ու կատարյալ կերպար ունենալ։

1. Ընտրեք այն, ինչ արդեն դասական է համարվում։

Բոլորն արդեն գիտեն Adidas Superstars-ի կամ Stan Smith-ի մասին։ Այս մարզակոշիկները համադրվում են ցանկացած տիպի հագուստի հետ, ինչպես նաև դրանք տեղ են զբաղեցնում նաև նորաձևության ցուցադրությունների ժամանակ։ Սրանք կարելի է համարել մարզակոշիկների մեջ դասական օրինակներ։ Nike Air Max –ը ևս մեծ տարածում ունի վերջին տարիներին։ Դրանք հագնում են նույնիսկ հոլիվուդյան աստղերն ու հայտնի դիզայներները։ Պետք չէ մոռանալ նաև Vans մարզակոշիկների մասին, որոնք տարիներ շարունակ համարվում են լավագույն ու ոճային մարզակոշիկները։



2. Ընտրեք նոր ու պահանջված բրենդների մոդելներ։

Այժմ բազմաթիվ հայտնի բրենդներ, ինչպիսիք են՝ Adidas, Nike, Reebok, Puma , համագործակցում են տարբեր դիզայներների, երգիչների ու երգչուհիների, դերասանների հետ, որոնք համատեղ ստեղծում են նոր մարզակոշիկներ։ Որպես կանան, այս մարզակոշիկները շատ պահանջված են դառնում։ Օրինակ Adidas ընկերությունը համագործակցում է ռեփեր Քանյե Ուեսթի հետ։ Նրանք համատեղ ստեղծում են Yeezy Boost-ը, որը չափազանց պահանջված ու նորաձև է:


3. Նախապատվությունը տվեք օրիգինալ ու թանկարժեք մոդելներին։

Մարզակոշիկները կարող են մատչելի ու կեղծ լինել։ Այս դեպքում դուք գումար կխնայեք, սակայն չեք հասնի այն արդյունքին, որին սպասում էիք։ Օրիգինալ մարզակոշիկներ կարելի է պատվիրել համացանցի օգնությամբ։ Դրանք ավելի թանկարժեք են, սակայն ավելի երկարակյաց ու ավելի հարմարավետ են։ Ինչպես նաև, կարող եք ընտրել հայտնի բրենդների մարզակոշիկներ, ինչպիսիք են՝ Dolce & Gabbana-ն, Dior-ը և այլն։



4. Մի շփոթեք մարզակոշիկները։

Շատ կարևոր է, որ մարզակոշիկները չշփոթեք ֆիտնեսի մարզակոշիկների հետ։ Ձանձրալի դիզայն ունեցող մարզակոշիկները միայն պարապմունքների համար են նախատեսված։ Կատարյալ կերպար ստեղծելու համար նախապատվությունը տվեք օրիգինալ ու գեղեցիկ դիզայն ունեցող մարզակոշիկներին։
шаблоны для dle 11.2

ԹՈՂՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ

    • bowtiesmilelaughingblushsmileyrelaxedsmirk
      heart_eyeskissing_heartkissing_closed_eyesflushedrelievedsatisfiedgrin
      winkstuck_out_tongue_winking_eyestuck_out_tongue_closed_eyesgrinningkissingstuck_out_tonguesleeping
      worriedfrowninganguishedopen_mouthgrimacingconfusedhushed
      expressionlessunamusedsweat_smilesweatdisappointed_relievedwearypensive
      disappointedconfoundedfearfulcold_sweatperseverecrysob
      joyastonishedscreamtired_faceangryragetriumph
      sleepyyummasksunglassesdizzy_faceimpsmiling_imp
      neutral_faceno_mouthinnocent
  • Կամ մուտք գործեք սոց. ցանցերի միջոցով
  • обновить, если не виден код
Սեղմեք "Հավանել" կոճակը և հետևեք մեզ Ֆեյսբուքում