» » » Ինչպես մաքրել օրգանիզմը տոներից հետո և նիհարել

Ինչպես մաքրել օրգանիզմը տոներից հետո և նիհարել


Բրնձի դիետա
Այս դիետայի դեպքում հարկավոր է 3 օր շարունակ ուտել բրինձ, օրը 5-7 անգամ, փոքր չափաբաժիններով: Ընդմիջումների ժամանակ կերեք կանաչ խնձոր, խմեք կանաչ թեյ:

Սպիտակուցային դիետա
Ավելորդ կիլոգրամներից ազատվելու համար որքան հնարավոր է կրճատեք ածխաջրերի քանակը: Սննդաբանները խորհուրդ են տալիս մինչև 3 օր շարունակ ուտել հավի միս և օգտագործել ֆերմենտացված կաթնամթերք: Այս դիետային հետևելու համար հարկավոր է օրվա ընթացքում մի քանի անգամ հավի կրծքամիս ուտել, ընդմիջումներին՝ ցածր յուղայնությամբ կաթնաշոռ և կեֆիր:

Հունական դիետա
Այս դիետան կօգնի մաքրել աղիները: Հարկավոր է օրը 4 անգամ ուտել առանց աղի խաշած հնդկաձավար և խմել կեֆիր ու ջուր: Այս դիետան խորհուրդ չի տրվում շարունակել 3 օրից ավելի: Ավարտելուց հետո սնվեք բանջարեղենի աղցաններով ու խաշած մսով:

Դիետա «Խոզանակ»
Այս դիետայի հիմնական նպատակը օրգանիզմը մաքրելն ու մարսողությունը կարգավորելն է: Նախաճաշին պետք է ուտել խաշած և քերիճով անցկացրած ճակնդեղ՝ բուսայուղով, ճաշին՝ քերած գազարով աղցան, ընթրիքին՝ քերած կաղամբով աղցան: Դիետային հարկավոր է հետևել 2-3 օր:

Հետամանորյա վիտամինային դիետա
Այս դիետան նախորդների նման խիստ չէ: Այն, պարզապես, ճիշտ սնվելու միջոց է: Առավոտը սկսեք մեկ բաժին վարսակի շիլայով, ավելացրեք դրան մեկ գդալ մեղր և չիր: Խմեք սև, առանց շաքարի սուրճ: Ճաշին կերեք բանջարեղենի ապուր, մեկ կտոր հավի խաշած կրծքամիս: Արանքում կերեք տվյալ եղանակին հատուկ մրգեր: Ընթրիքին՝ մեկ կտոր խաշած ձուկ և որևէ աղցան: Այս դիետայի ժամանակ շատ կարևոր է բացառել ճարպոտ ու տապակած մթերքների գործածությունը, նվազագույնի հասցնել աղն ու շաքարը:шаблоны для dle 11.2

ԹՈՂՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ

    • bowtiesmilelaughingblushsmileyrelaxedsmirk
      heart_eyeskissing_heartkissing_closed_eyesflushedrelievedsatisfiedgrin
      winkstuck_out_tongue_winking_eyestuck_out_tongue_closed_eyesgrinningkissingstuck_out_tonguesleeping
      worriedfrowninganguishedopen_mouthgrimacingconfusedhushed
      expressionlessunamusedsweat_smilesweatdisappointed_relievedwearypensive
      disappointedconfoundedfearfulcold_sweatperseverecrysob
      joyastonishedscreamtired_faceangryragetriumph
      sleepyyummasksunglassesdizzy_faceimpsmiling_imp
      neutral_faceno_mouthinnocent
  • Կամ մուտք գործեք սոց. ցանցերի միջոցով
  • обновить, если не виден код
Սեղմեք "Հավանել" կոճակը և հետևեք մեզ Ֆեյսբուքում