» » » 7 նախանշան, որոնք վկայում են, որ գլխացավը լուրջ հիվանդության հետևանք է

7 նախանշան, որոնք վկայում են, որ գլխացավը լուրջ հիվանդության հետևանք է


Գլխացավերը կարող են լինել բավական լուրջ ախտանշաններ, սակայն դրանք հաճախ անտեսվում են: Բժիշկ Մարկ Մորոկկոն նշում է, որ գլխացավերի դեպքում հարկավոր է խորհրդակցել բժշկի հետ: Բացի այդ, հարկ է նաև հիշել, որ գլխուղեղի ուռուցքը սովորաբար գլխացավեր չի առաջացնում, մինչդեռ մարդիկ սովորաբար առաջին հերթին ամենավատ կասկածներն են ունենում:

Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում 7 նախանշան, որոնք վկայում են, որ գլխացավը լուրջ հիվանդության հետևանք է:

1. Հանկարծկի սկսվող գլխացավ

Կտրուկ սկսվող գլխացավը կարող է շատ լուրջ նշան լինել: Բժիշկ Մորոկկոյի խոսքով՝ սա կարող է լինել ենթաոստայնային արյունազեղման նշան, որն առաջացել է անոթալայնանքի հետևանքով: Այս դեպքում հարկավոր է անմիջապես շտապ օգնություն կանչել, քանի որ այս խնդիրը կարող է լուրջ հետևանքներ ունենալ: Նման ցավը կտրուկ է սկսվում, սակայն լինում է բավական երկարատև: Ուժեղ ցավազրկող ընդունելն ու քնելը նման դեպքում նույնպես չի օգնի:

2. Փոփոխական ցավ

Եթե ցավն անընդհատ միանման է ապա ամեն ինչ նորմալ է, սակայն եթե այն կտրուկ փոխում է իր տեսակը, ապա հարկավոր է դիմել բժշկի օգնությանը, քանի որ այս դեպքում նույնպես ցավը կարող է պայմանավորված լինել առողջական լուրջ խնդրով:

3. Բարձր ջերմությամբ ուղեկցվող ցավ

Սա կարող է լինել գլխուղեղի վարակի հետևանքով: Բացի այդ, այս ախտանշանը կարող է վկայել նաև գլխուղեղի բորբոքման մասին: Եթե փոփոխվել է նաև հոգեվիճակը, ապա հարկավոր է անմիջապես շտապ օգնություն կանչել:

4. Գլխացավի հետ մեկտեղ ցավոտ զգացողություններ են առաջանում նաև աչքերի ետևի հատվածում կամ դրանց շուրջը

Եթե գլխացավն ազդում է տեսողության վրա, ապա հիվանդի վիճակը շատ լուրջ է: Սավորաբար նման ախտանշաններով է սկսվում սուր գլաուկոման կամ աչքի բարձր ճնշումը, որը խանգարում է արյան շրջանառությունը և կարող է հանգեցնել կուրության:

5. Քունքերը «սեղմող» ցավ

Միայն մի հատվածի ցավը վտանգավոր չէ, սակայն եթե այն առաջանում է 50-ից բարձր որևէ մեկի մոտ և տեղաայված է քունքերի կամ գոնե մեկ քունքի հատվածում, ապա հարկավոր է շատ ուշադիր լինել, քանի որ դա կարող է պայմանավորված լինել քունքային զարկերակաբորբով: Իսկ եթե աչքերի առջև պատկերն աղոտվում է և բարձրանում է ջերմությունը, ապա հարկավոր է անմիջապես դիմել բժշկի օգնությանը: Բժիշկը նշում է, որ այս հիվանդությունը չբուժելու դեպքում կարելի է կորցնել տեսողությունը:

6. Հակակոագուլյանտեր ընդունելու ժամանակ ստացած հարվածի հետևանքով առաջացած ցավ

Գլխացավի այս տեսակը կարող է պայմանավորված լինել սուբդուրալ հեմատոմայով կամ գլխուղեղի ներսում դանդաղ արյունահոսությամբ: Ընդունած դեղամիջոցների պատճառով արյունը չի մակարդվում, ինչը կարող է վտանգավոր լինել կյանքի համար:

7. Գլխացավի «համաճարակ»

Եթե գլխացավերն առաջանում են նույն սենյակում գտնվող մի քանի մարդու մոտ և անհետանում են մաքուր օդին գտնվելու ժամանակ, նշանակում է խնդիրը ածխաթթվական գազով թունավորվելու մեջ է: Այս դեպքում հարկավոր է բացել պատուհանն ու օդափոխել սենյակը:шаблоны для dle 11.2
Նյութի Աղբյուր: trental.ru

ԹՈՂՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ

    • bowtiesmilelaughingblushsmileyrelaxedsmirk
      heart_eyeskissing_heartkissing_closed_eyesflushedrelievedsatisfiedgrin
      winkstuck_out_tongue_winking_eyestuck_out_tongue_closed_eyesgrinningkissingstuck_out_tonguesleeping
      worriedfrowninganguishedopen_mouthgrimacingconfusedhushed
      expressionlessunamusedsweat_smilesweatdisappointed_relievedwearypensive
      disappointedconfoundedfearfulcold_sweatperseverecrysob
      joyastonishedscreamtired_faceangryragetriumph
      sleepyyummasksunglassesdizzy_faceimpsmiling_imp
      neutral_faceno_mouthinnocent
  • Կամ մուտք գործեք սոց. ցանցերի միջոցով
  • обновить, если не виден код

Ամենաընթերցվածը

Թեգեր

anhavanakn patmutyun apple Astxagushak astxagushak amsi 10 i hamar bundseliga texapoxvec Ntepy Facebook full haus 25 futbol Google hyundai iPhone iPhone 8 iPhone7 Lego ընկերությունը ճանաչվել է ամենաազդեցիկ ապրանքանիշն աշխարհում McLaren Mxitaryani avtomeqenan prahayum texi unecox cucahandese Ronaldo Samsung sevamort axchike tarva lavaguynn avtomeqenan viber Volkswagen ԱՄՆ-ում թոշակառուն 150 հազար դոլար է գողացել վետերաններից և ծախսել պոռնո դիտելու վրա. Fox Աստղագուշակ` հունվարի 15-ի համար Աստղագուշակ՝ հունվարի 24-ի համար Արամմա Գեղեցկուհին և հրեշը Դարչինը օգնում է բարելավել մարսողությունը Ժամանակակից տեխնոլոգիաների դարում ոչ բոլորն են հիշում անցած հարյուրամյակում մնացած տեխնիկան. այժմ ամ Կոնտե. Կոստան մնում է Չելսիում Հենրիխ Մխիթարյան Հրապարակվել է ռեյնջերների մասին լիամետրաժ ֆիլմի թրեյլերը (տեսանյութ) Մխիթարյան Մոուրինյու ՆԱՍԱ Որոշ մանրամասներ սեքսից Ռոնալդինյո Ցուցադրվել է Երկրի և Լուսնի պատկերը Մարսի ուղեծրից ջրածնային վառելիքով աշխատող ինքնաթիռ
Սեղմեք "Հավանել" կոճակը և հետևեք մեզ Ֆեյսբուքում