» » » Ժենգյալով հաց». ինչպես պատրաստել ղարաբաղյան խոհանոցի լավագույն ուտեստը

Ժենգյալով հաց». ինչպես պատրաստել ղարաբաղյան խոհանոցի լավագույն ուտեստը

vajnoe.com-ն անդրադարցել է «Ժենգյալով հաց»-ին՝ նկարագրելով այն որպես «Հայկական հրաշք»:

Ժենգյալով հացը ղարաբաղյան խոհանոցի լավագույն ուտեստներից մեկն է: Նրա անունը հայերեն նշանակում է «խոտերով հաց»:Դա անալի խմորից պատրաստված ու կտրատած տարբեր տեսակի կանաչիներով լցոնված բլիթ է: Այն պատրաստվում է բացառապես կանաչիներից և այն էլ տարբեր տեսակի:

Ժենգյալով հաց». ինչպես պատրաստել ղարաբաղյան խոհանոցի լավագույն ուտեստը


Կանայք այն սկսում են պատրաստել հենց գարնանը հայտնվում է 1-ին կանաչին: Նրա պատրաստման համար օգտագործվող գլխավոր խոտը լեռնային գինձն է (горная кинза), այն սովորական կծու համով գինձից ավելի բուրավետ է և այն աճում է միայն սարերում:

Առհասարակ ժենգյալով հացի պատրաստման համար շատ կարևոր է ճիշտ հավաքել խոտաբույսերի փունջը: Նրա բաղադրության մեջ պետք է հնարավորինս շատ լինի անալի համով կանաչիներ, ինչպես օրինակ հազարը, եղինջը կամ սպանախը, սակայն այն նաև պետք է բաղկացած լինի հագեցած համերով կանաչիներից, ինչպես օրինակ կանաչ սոխը, մաղադանոսն ու սամիթը: Բլիթի պատրաստման մեջ մի փոքր ավելացնում են թրթնջուկ ու խատուտիկի տերևներ, որոնք թեթևակի դառնահամ են հաղորդում:

Կանաչիները կարող եք պատրաստել 2 տարբերակով՝ մանր կտրատել ու մի փոքր շքգեխաշել կամ ավելացնել խմորի մեջ թարմ վիճակով:

Սակայն ցակալի է կիրառել վերջին տարբերակը, քանի որ շոգեխաշելու դեպքում կանաչիների մի շարք օգտակար հատկություններ կորում են:

Ժենգյալով հացի խմորի համար հարկավոր է ալյուր, խմոր ու աղ: Հունցելուց այն պետք է բավականին պինդ ու էլաստիկ լինի, և ամենակարևորը այն հարկավոր է ճիշտ գրտնակել՝ շատ-շատ բարակ թղթի նման: Շատ կարևոր է սովորել ճիշտ ամրացնել խմորը, քանի որ խմորի «կարերը» պետք է շատ ամուր լինեն, սակայն միաժամանակ ոչ շատ հաստ, այլապես տապակելիս այն կայրվի ու ժենգյալով հացը կփչանա:

Համարվում է, որ որքան քիչ են լինում խմորը իրար միացնող «կարերը» այնքան ավելի հմուտ է համարվում պատրաստողը: Պացի այդ խմորը իրար ամրացնելու ժամանակ, երբ ամրացնելով հասնում են բլիթի ծայրին, շատ կարևոր է մի փոքր սեղմել բլիթը, որպեսզի ներսում առկա օդը դուրս գա, հակառակ դեպքում տապակելիս այն կուռչի ու կպատռվի:

Այն միշտ պատրաստվում է մեծ չափաքանակով, օրինակ 50 հատով:Այսինքն այն պատրաստելիս կարող է հավաքվել ամբողջ ընտանիքն ու միահամուռ ջանքերով այն պատրաստել: Սովորաբար Հայաստանում այն պատրաստում են առանց յուղի, այսինքն այն պատրաստում են կրակի վրա լավ տաքացած չուգունե թիթեղի վրա: Տանը դուք այն կարող եք պատրաստել հաստ ներդիրով թավայի վրա:

Այն հարկավոր է ուտել տաք վիճակում, քանի որ նրանում առկա կանաչիների համային բույրը լիարժեք արտահայտվում է միայն տաք վիճակում և իհարկե այն հարկավոր է համատեղել թանի հետ:

Բարի ախորժակшаблоны для dle 11.2

ԹՈՂՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ

    • bowtiesmilelaughingblushsmileyrelaxedsmirk
      heart_eyeskissing_heartkissing_closed_eyesflushedrelievedsatisfiedgrin
      winkstuck_out_tongue_winking_eyestuck_out_tongue_closed_eyesgrinningkissingstuck_out_tonguesleeping
      worriedfrowninganguishedopen_mouthgrimacingconfusedhushed
      expressionlessunamusedsweat_smilesweatdisappointed_relievedwearypensive
      disappointedconfoundedfearfulcold_sweatperseverecrysob
      joyastonishedscreamtired_faceangryragetriumph
      sleepyyummasksunglassesdizzy_faceimpsmiling_imp
      neutral_faceno_mouthinnocent
  • Կամ մուտք գործեք սոց. ցանցերի միջոցով
  • обновить, если не виден код
Սեղմեք "Հավանել" կոճակը և հետևեք մեզ Ֆեյսբուքում