» » » Ծիրանով ռուլետ. «Ամռան մի մասնիկը»

Ծիրանով ռուլետ. «Ամռան մի մասնիկը»

Ծիրանով ռուլետ. «Ամռան մի մասնիկը»

Գաղտնիք չէ, որ ձմռան վերջին ամիսը շատ դժվարությամբ է անցնում։ Բոլորն արդեն ցանկանում են զգալ գարնան շունչը, իսկ ես՝ ամռան։ Ահա հենց այդ պատճառով որոշեցի ներկայացնել ծիրանով պատրաստվող ռուլետի մի համեղ բաղադրատոմս, որը կոչվում է «Ամռան մի մասնիկը»։ Համաձայնեք, ինչ հայկական ամառ, առանց ծիրանի, կամ ինչ հայկական ձմեռ առանց ծիրանի մուրաբայի եւ ջեմի։

Իզուր չէ, որ ծիրանը համարվում է Հայաստանի խորհրդանիշներից մեկը. դեռեւս հին հռոմեացիները ծիրանն անվանել են հայկական խնձոր՝ Armeniaca vulgaris։ Այսօր մասնագետները կարծում են, որ ծիրանը Արեւմուտք է հասել հենց հայ առեւտրակաների շնորհիվ։

Այսպիսով, հայկական խնձորով ռուլետի պատրաստման համար անհրաժեշտ է 300գր. շերտավոր խմոր, 250գր. ծիրանի մուրաբա կամ ջեմ, 100գր. մանրացված նուշ, 1 ձվի դեղնուց։

Ծիրանով ռուլետ. «Ամռան մի մասնիկը»

300 գր. շերտավոր խմորը հարկավոր է բացել ուղղանկյան ձեւով, 3 միլիմետր հաստությամբ։

Ծիրանով ռուլետ. «Ամռան մի մասնիկը»

Խմորի վրա պետք է լցնել ու տարածել 250գր. ծիրանի ջեմը, խմորի ծայրերին անհրաժեշտ է դեղնուց քսել, իսկ ջեմի վրա լցնել 100գր. մանրացված նուշը։

Ծիրանով ռուլետ. «Ամռան մի մասնիկը»

Ի դեպ, նուշի փոխարեն ես գետնանուշ եմ օգտագործել։

Ծիրանով ռուլետ. «Ամռան մի մասնիկը»

Արդեն կարելի է ռուլետը փաթաթել՝ այնպես, որ «խմորի կարը» մնա ներքեւի հատվածում։ Իսկ ռուլետի մակերեսին պետք է 1 սմ. հեռավորությամբ կտրվածքներ անել եւ դեղնուց քսել։

Ծիրանով ռուլետ. «Ամռան մի մասնիկը»

Ծիրանով ռուլետը հարկավոր է եփել 190օ ջերմաստիճանով նախօրոք տաքացված ջեռոցում՝ թողնելով 25-30 րոպե։шаблоны для dle 11.2

ԹՈՂՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ

    • bowtiesmilelaughingblushsmileyrelaxedsmirk
      heart_eyeskissing_heartkissing_closed_eyesflushedrelievedsatisfiedgrin
      winkstuck_out_tongue_winking_eyestuck_out_tongue_closed_eyesgrinningkissingstuck_out_tonguesleeping
      worriedfrowninganguishedopen_mouthgrimacingconfusedhushed
      expressionlessunamusedsweat_smilesweatdisappointed_relievedwearypensive
      disappointedconfoundedfearfulcold_sweatperseverecrysob
      joyastonishedscreamtired_faceangryragetriumph
      sleepyyummasksunglassesdizzy_faceimpsmiling_imp
      neutral_faceno_mouthinnocent
  • Կամ մուտք գործեք սոց. ցանցերի միջոցով
  • обновить, если не виден код
Սեղմեք "Հավանել" կոճակը և հետևեք մեզ Ֆեյսբուքում