» » » Կարտոֆիլով եւ գազարով թխվածքաճաշ

Կարտոֆիլով եւ գազարով թխվածքաճաշ

Կարտոֆիլով եւ գազարով թխվածքաճաշ

Բանջարեղենով հարուստ այս թխվածքաճաշը հիանալի կերակրատեսակ է սեղանը զարդարելու եւ ձեր հյուրերին զարմացնելու համար։ Ի դեպ, դեռեւս ոչ մեկ չգիտի, թե որ խոհարարն է ավանդական թքվածքաճաշի (պատրաստվում է ձվով, թթվասերով կամ կաթով եւ ճաշի մնացած մասի խառնուրդով) հեղինակը։

Սակայն ավանդական թխվածքաճաշից բացի, կարելի է նաեւ բանջարեղենով հարուստ թխվածքաճաշ պատրաստել, որի համար ձեզ անհրաժեշտ է։

- Կես կիլոգրամ միջին չափի կարտոֆիլ եւ գազար;

- 20 գր. կարագ;
- մեկ բաժակ թթվասեր;
- մի քանի տերեւ սուսամբար կամ ուրց;
- 130 գր. դեղին պանիր;
- աղացած մշկընկույզ, աղ եւ պղպեղ՝ ըստ ճաշակի;
- կանաչի

Պատրաստման փուլերը՝

1. Գազարն ու կարտոֆիլը լվանալ, մաքրել եւ շրջանաձեւ կտրատել։

2. Թխվածքաճաշի համար նախատեսված տարայի մեջ հալեցնել կարագը։

3. Դնել գազարի ու կարտոֆիլի շերտերը։

4. Թթվասերի մեջ լցնել համեմունքները եւ լցնել գազարի ու կարտոֆիլի վրա։

5. Տարան տեղափոխել ջեռոց՝ թողնելով 20 րոպե։

6. Գրեթե պատրաստ կերակուրը հանել ջեռոցից եւ շաղ տալ քերած պանիրը։

7. Իսկ արդեն պատրաստ կերակուրի վրա լցնել կտրատած կանաչին։

8. Եթե թխվածքաճաշի մակերեսը սկսում է այրվել, ապա պետտք է այն փայլաթիթեղով ծածկել եւ եփել մինչեւ պատրաստ լինելը։шаблоны для dle 11.2

ԹՈՂՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ

    • bowtiesmilelaughingblushsmileyrelaxedsmirk
      heart_eyeskissing_heartkissing_closed_eyesflushedrelievedsatisfiedgrin
      winkstuck_out_tongue_winking_eyestuck_out_tongue_closed_eyesgrinningkissingstuck_out_tonguesleeping
      worriedfrowninganguishedopen_mouthgrimacingconfusedhushed
      expressionlessunamusedsweat_smilesweatdisappointed_relievedwearypensive
      disappointedconfoundedfearfulcold_sweatperseverecrysob
      joyastonishedscreamtired_faceangryragetriumph
      sleepyyummasksunglassesdizzy_faceimpsmiling_imp
      neutral_faceno_mouthinnocent
  • Կամ մուտք գործեք սոց. ցանցերի միջոցով
  • обновить, если не виден код
Սեղմեք "Հավանել" կոճակը և հետևեք մեզ Ֆեյսբուքում