Լեդի Գագայի և Բրեդլի Կուպերի կրքոտ համբույրը՝ նկարահանման հրապարակում (լուսանկարներ)


Հոլիվուդյան սիրված դերասան Բրեդլի Կուպերը Լոս Անջելեսում նկարահանվում է «Աստղ է ծնվում» (A Star Is Born) ֆիլմում, որտեղ նրա խաղընկերուհին հայտնի երգչուհի Լեդի Գագան է:

Ինչպես նշում է The Daily Mail-ը, զույգը նկարահանման հրապարակում կրքոտ համբույրի տեսարանի է մասնակցել, որն էլ ֆիքսել են պապարացիները:

Հայտնի է, որ ֆիլմում Կուպերը մարմնավորում է հարբեցող կինոաստղի, որն օգնում է Լեդի Գագայի հերոսուհուն փառքի ու ճանաչման հասնել:

Աղբյուրը մանրամասնում է, որ ֆիլմը 1976թ. նկարահանված համանուն կինոնկարի նոր տարբերակն է:

«Միշտ էլ ուզեցել եմ մեծ էկրանի դերասանուհի լինել: Այս ֆիլմի պատմությունն այնքան առանձնահատուկ է։ Շնորհակալ եմ Բրեդլիին երազանքս իրագործելու համար»,-նշել է Լեդի Գագան:



шаблоны для dle 11.2