» » » Ինչպես են ստեղծվել պահպանակները

Ինչպես են ստեղծվել պահպանակները


Հին Եգիպտոսում որպես պահպանակ ծառայում էր վուշից պատրաստված բարակ պարկը, որն ամրացվում էր բարակ ժապավեններով: Այս պահպանակը Հին Եգիպտոսում կիրառվում էր գրեթե 2,5 հազար տարի:

Պահպանակ հասկացությունը մեծ տարածում գտավ Եվրոպայում XV դարում, քանի որ այն ժամանակ սիֆիլիսի էպիդեմիա էր սկսվել: Մարդիկ դեռ չգիտեին, որ հիվանդություններից խուսափելուց բացի այդ փոքրիկ վուշե պարկերը կարող են կանխարգելել նաև անցանակալի հղիությունները: XV դարի վերջին, սակայն, վուշե պարկերը սկսեցին մշակել հատուկ քիմիական լուծույթում, դա առաջին սպեմիցիդն էր, որով առ այսօր մշակում են պահպանակները:

«Condom» անվանումը պահպանակներևը ստացել են XVII դարում. Վարկածներից մեկի համաձայն` դա Անգլիայի թագավոր Կարլ II-ի անձնական բժշկի ազգանունն է: Նա նոր պահպանակներ էր պատրաստել ոչխարի աղիներից, որպեսզի Կարլ II-ը խուսափի անօրինական զավակների ծնունդից և զանազան սեռական հիվանդություններից: Մեկ այլ վարկածի համաձայն` պահպանակների ժամանակաից անվանումը սկիզբ է առել լատինական «condon» արմատից, ինչը նշանակում է «պահպանման վայր»:

1839թ.-ին վուլկանիզացիայի հայտնագործմամբ (կաուչուկի վերածումը ճկուն ռեզինի) 1844թ.-ին արտադրվեցին ժամանակակից պահպանակների նախատիպը հանդիսացող առաջին ապրանքանիշերը: Առաջին լատեքսային պահպանակը ստեղծվել է1919թ.-ին, այն շատ ավելի բարակ էր և ռետինի հոտ չուներ, իսկ առաջին խոնավեցրած պահպանակն արտադրվել է 1957թ.-ին:шаблоны для dle 11.2

ԹՈՂՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ

    • bowtiesmilelaughingblushsmileyrelaxedsmirk
      heart_eyeskissing_heartkissing_closed_eyesflushedrelievedsatisfiedgrin
      winkstuck_out_tongue_winking_eyestuck_out_tongue_closed_eyesgrinningkissingstuck_out_tonguesleeping
      worriedfrowninganguishedopen_mouthgrimacingconfusedhushed
      expressionlessunamusedsweat_smilesweatdisappointed_relievedwearypensive
      disappointedconfoundedfearfulcold_sweatperseverecrysob
      joyastonishedscreamtired_faceangryragetriumph
      sleepyyummasksunglassesdizzy_faceimpsmiling_imp
      neutral_faceno_mouthinnocent
  • Կամ մուտք գործեք սոց. ցանցերի միջոցով
  • обновить, если не виден код
Սեղմեք "Հավանել" կոճակը և հետևեք մեզ Ֆեյսբուքում