» » » Օրգազմ կարող է երաշխավորել միայն մշտական զուգընկերը

Օրգազմ կարող է երաշխավորել միայն մշտական զուգընկերը

Բինգհեմթոնի համալսարանի աշխատակիցները հանգել են եզրակացության, որ օրգազմ կարող է երաշխավորել միայն մշտական զուգընկերը: CBS News-ի փոխանցմամբ, մասնագետները հարցումներ են անցկացրել 600 ուսանողի շրջանում` նրանց վերաբերմունքը սեռական կյանքի նկատմամբ թեմայով:

Օրգազմ կարող է երաշխավորել միայն մշտական զուգընկերը


Հարցվածները պետք է սեռական կյանքի վերաբերյալ իրենց կարծիքը նշեին 5 բալանոց համակարգով. «1»՝ ավանդական հայացքներ, իսկ «5»-ին մոտ՝ լիբերալ: Ավանդական հարաբերությունը ենթադրում է սիրո եւ սեքսի միավորում:

Հարցված կանանց շուրջ 36, իսկ տղամարդկանց՝ շուրջ 12%-ը նշել են «2» եւ ցածր միավոր, կանանց՝ 13 եւ տղամարդկանց 40%-ը նշել են «4» եւ բարձր: Հետո գիտնականները հետաքրքրվել են, թե ինչքան հաճախ են կամավորները մշտական զուգընկերոջ, ինչպես նաեւ պատահական կապի հետեւանքով սեռական հարաբերության ընթացքում օրգազմի հասնում:

Ե՛վ կանայք, ե՛ւ տղամարդիկ ավելի հաճախ օրգազմի են հասել մշտական հարաբերությունների դեպքում: Ինչ վերաբերում է պատահական հանդիպումներին. կանայք երկու անգամ ավելի քիչ են հասել օրգազմի: Ի դեպ, ավանդական հայացքները գործին չեն օգնել: Տղամարդկանց մոտ, անկախ սեռական հարաբերությունների նկատմամբ վերաբերմունքից, մոտավորապես նույն արդյունքներն են գրանցվել:шаблоны для dle 11.2

ԹՈՂՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ

    • bowtiesmilelaughingblushsmileyrelaxedsmirk
      heart_eyeskissing_heartkissing_closed_eyesflushedrelievedsatisfiedgrin
      winkstuck_out_tongue_winking_eyestuck_out_tongue_closed_eyesgrinningkissingstuck_out_tonguesleeping
      worriedfrowninganguishedopen_mouthgrimacingconfusedhushed
      expressionlessunamusedsweat_smilesweatdisappointed_relievedwearypensive
      disappointedconfoundedfearfulcold_sweatperseverecrysob
      joyastonishedscreamtired_faceangryragetriumph
      sleepyyummasksunglassesdizzy_faceimpsmiling_imp
      neutral_faceno_mouthinnocent
  • Կամ մուտք գործեք սոց. ցանցերի միջոցով
  • обновить, если не виден код
Սեղմեք "Հավանել" կոճակը և հետևեք մեզ Ֆեյսբուքում