» » » Այսօր մոլորակի ամենածեր դերասան Քըրք Դուգլասը տոնում է ծննդյան 100-ամյակը

Այսօր մոլորակի ամենածեր դերասան Քըրք Դուգլասը տոնում է ծննդյան 100-ամյակը

Այսօր մոլորակի ամենածեր դերասան Քըրք Դուգլասը տոնում է ծննդյան 100-ամյակը


Հոլիվուդյան աստղ Քըրք Դուգլասն այսօր նշում է ծննդյան 100-րդ տարեդարձը, հայտնում է kp.ru-ն՝ նկատելով, որ «Սպարտակ»-ի դերակատարը հետայսու համարվում է մոլորակի ամենատարեց դերասանը:

Հայտնի է, որ կաթված տարած Դուգլասը վերջին անգամ նկարահանումների է մասնակցել 2008թ., սակայն այժմ անցել է թոշակի:

Քըրք Դուգլասը ծնվել է Նյու Յորքում՝ Ռուսաստանից գաղթած հրեա Հերշել Դանիելովիչի ընտանիքում: Ծնողներն ապագա կինոաստղին տվել են Իսուր անունը:

Նշվում է, որ տղան դեռ մանկուց երազում էր դերասանական կարիերայի մասին, սակայն այն ժամանակ հրեական ազգանունով դա, գրեթե, անհնարին էր: Ուստի՝ կինոստուդիաների առաջարկով նա անվանափոխվել է՝ վերցնելով Քըրք Դուգլաս հնչեղ կեղծանունը:

Բարետես արտաքինով ամրակազմ երիտասարդն իր առաջին դերը ստացել է «Մարթա Այվերսի տարօրինակ սերը» (1946թ.) դրամայում, մինչդեռ առաջին գլխավոր դերը Դուգլասը խաղացել է «Չեմպիոնը» ֆիլմում: Այդ դերի համար նա ներկայացվել է հեղինակավոր «Օսկար» մրցանակի:

Ընդհանուր առմամբ, Դուգլասը 3 անգամ ներկայացվել է «Օսկար»-ի, սակայն 1 անգամ է արժանացել բաղձալի մրցանակին՝ կինոոլորտի զարգացման գործում ունեցած մեծ ավանդի համար:

1950-ականներին Դուգլասն իսկական կինոաստղ էր ու նկարահանվում էր այն ժամանակների լավագույն ռեժիսորների նախագծերում: Նրա լավագույն դերերից մեկն է համարվում համանուն ֆիլմում Սպարտակի կերպարի մարմնավորումը:

Աղբյուրը նկատում է, որ Քըրք Դուգլասի որդին՝ 1944թ. ծնված Մայքլ Դուգլասը, շարունակել է հոր ուղին, սակայն փառքով ու ճանաչմամբ չի գերազանցել նրան:

Կաթված տարած Դուգլաս ավագն այս տարիքում գրում է հուշագրեր ու վեպեր, ինչպես նաև վարում է ինտերնետ-բլոգ: Ի դեպ, 94 տարեկանում նա ճանաչվել է աշխարհի ամենատարեց բլոգերը:шаблоны для dle 11.2

ԹՈՂՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ

    • bowtiesmilelaughingblushsmileyrelaxedsmirk
      heart_eyeskissing_heartkissing_closed_eyesflushedrelievedsatisfiedgrin
      winkstuck_out_tongue_winking_eyestuck_out_tongue_closed_eyesgrinningkissingstuck_out_tonguesleeping
      worriedfrowninganguishedopen_mouthgrimacingconfusedhushed
      expressionlessunamusedsweat_smilesweatdisappointed_relievedwearypensive
      disappointedconfoundedfearfulcold_sweatperseverecrysob
      joyastonishedscreamtired_faceangryragetriumph
      sleepyyummasksunglassesdizzy_faceimpsmiling_imp
      neutral_faceno_mouthinnocent
  • Կամ մուտք գործեք սոց. ցանցերի միջոցով
  • обновить, если не виден код
Սեղմեք "Հավանել" կոճակը և հետևեք մեզ Ֆեյսբուքում