» » » Ջորջ Մայքլը մահից առաջ փորձել է խզել կապերը զուգընկերոջ հետ. The Daily Mail (լուսանկարներ)

Ջորջ Մայքլը մահից առաջ փորձել է խզել կապերը զուգընկերոջ հետ. The Daily Mail (լուսանկարներ)


Բրիտանացի հայտնի երաժիշտ Ջորջ Մայքլը մահվանը նախորդած վերջին 18 ամսվա ընթացքում փորձել է խզել կապը զուգընկերոջ՝ Ֆադի Ֆավազի հետ և նույնիսկ արգելել է նրան իր տուն գալ:

Այս մասին գրում է The Daily Mail-ը՝ վկայակոչելով հանգուցյալ աստղի բարեկամներից մեկին:

Նշվում է, որ 2016թ. դեկտեմբերի 25-ին Օքսֆորդշիրի իր տանը կյանքից հեռացած արտիստը բազմիցս փորձել է խաղաղ ճանապարհով բաժանվել զուգընկերոջից, սակայն չի կարողացել նրան կտրուկ «ո՛չ» ասել, ինչի պատճառով Ֆավազն անընդհատ եկել է Մայքլի տուն ու վերականգնել իրենց կապը:

«Ջորջն այնքան բարի ու առատաձեռն էր, բայց կամքի ուժ չուներ: Նա ինձ բազմիցս խոստովանել է, որ իր ամենամեծ թուլությունն այն է, որ ինքը չի կարողանում «ոչ» ասել վայելքներին»,-պատմել է երաժշտի բարեկամը:

Բրիտանական պարբերականը նշում է, որ Մայքլի մահվան նախնական պատճառ է հայտարարվել սրտի անբավարարությունը, սակայն ոստիկանությունը շարունակում է աստղի մահվան գործով հետաքննությունը, որի շրջանակում ժամանակ առ ժամանակ հարցաքննվում է Ֆավազը:







шаблоны для dle 11.2

ԹՈՂՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ

    • bowtiesmilelaughingblushsmileyrelaxedsmirk
      heart_eyeskissing_heartkissing_closed_eyesflushedrelievedsatisfiedgrin
      winkstuck_out_tongue_winking_eyestuck_out_tongue_closed_eyesgrinningkissingstuck_out_tonguesleeping
      worriedfrowninganguishedopen_mouthgrimacingconfusedhushed
      expressionlessunamusedsweat_smilesweatdisappointed_relievedwearypensive
      disappointedconfoundedfearfulcold_sweatperseverecrysob
      joyastonishedscreamtired_faceangryragetriumph
      sleepyyummasksunglassesdizzy_faceimpsmiling_imp
      neutral_faceno_mouthinnocent
  • Կամ մուտք գործեք սոց. ցանցերի միջոցով
  • обновить, если не виден код
Սեղմեք "Հավանել" կոճակը և հետևեք մեզ Ֆեյսբուքում