» » » Ջորջ Քլունին հանուն բարեգործության կայցելի սենդվիչի խանութ

Ջորջ Քլունին հանուն բարեգործության կայցելի սենդվիչի խանութ

Ջորջ Քլունին հանուն բարեգործության կայցելի սենդվիչի խանութ

Ջորջ Քլունին հանուն բարեգործության նոյեմբերի 12-ին կայցելի Շոտլանդիայում գտնվող «Social Bite» սանդվիչի խանութ:
53-ամյա դերասանը մեկնելու է խանութի սեփականատերեր Ջոշ Լիթլջոնի եւ Էլիս Թոմփսոնի հրավերով։

«Social Bite»-ը ստեղծվել է 2012թ-ին եւ այստեղ աշխատում են անտուն մարդիկ, իսկ ստացված ամբողջ հասույթը փոխանցվում է բարեգործական նպատակներով։

«Նա այնպիսի մեծ աստղ է, որ մտածեցի՝ հրաշալի կլինի, որ նա տեսնի, թե ինչով ենք մենք զբաղվում այստեղ Շոտլանդիայում եւ ինչ ներդրում ենք կատարում անտուն մարդկանց օգնելու հարցում»,-ասել է խանութի սեփականատերը։ Նա նաեւ հավելել է, որ դերասանին շատ դուր է եկել այս միտքը։

Քլունին այցելելու է Social Bite խանութների ցանցի՝ Էդինբուրգում գտնվող մասնաճյուղերից մեկը, հետո նա մասնակցելու է բարեգործական ընթրիքի, որին կարող են ներկա լինել տասը մարդ։ Այս ընթրիքին ներկա գտնվելու հնարավորություն ունի նաեւ մեկ երկրպագու, ով Itison սոցիալական կայքում կմասնակցի խաղարկությանն ու կհաղթի այդ մեկ տեղը։ Խաղարկության մասնակցության վճարը կազմում է 5 ֆունտ ստեռլինգ։

Social Bite-ի սեփականատերը չի բացառել, որ մատուցվող սենդիվիչներից մեկը միգուցե անվանի Քլունիի անունով։
шаблоны для dle 11.2

ԹՈՂՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ

    • bowtiesmilelaughingblushsmileyrelaxedsmirk
      heart_eyeskissing_heartkissing_closed_eyesflushedrelievedsatisfiedgrin
      winkstuck_out_tongue_winking_eyestuck_out_tongue_closed_eyesgrinningkissingstuck_out_tonguesleeping
      worriedfrowninganguishedopen_mouthgrimacingconfusedhushed
      expressionlessunamusedsweat_smilesweatdisappointed_relievedwearypensive
      disappointedconfoundedfearfulcold_sweatperseverecrysob
      joyastonishedscreamtired_faceangryragetriumph
      sleepyyummasksunglassesdizzy_faceimpsmiling_imp
      neutral_faceno_mouthinnocent
  • Կամ մուտք գործեք սոց. ցանցերի միջոցով
  • обновить, если не виден код
Սեղմեք "Հավանել" կոճակը և հետևեք մեզ Ֆեյսբուքում