» » » Նամակ խմբագրությանը. Երբ տղամարդն ավելի երիտասարդ է

Նամակ խմբագրությանը. Երբ տղամարդն ավելի երիտասարդ է

Նամակ խմբագրությանը. Երբ տղամարդն ավելի երիտասարդ էՈրոշել եմ ձեզ հետ կիսվել իմ պատմությամբ, քանի որ կարծում եմ՝ միգուցե իմ փորձով կկարողանամ ինչ-որ մեկին օգնել։ Հավանաբար կա եւս մեկը, ով հայտնվել է նման իրավիճակում եւ իմ պատմությունը կօգնի նրան ճիշտ որոշում կայացնել։ Այս տարի ես դարձա 42 տարեկան։ Ինքս երբեք չէի մտածել, որ սիրային հարաբերություններ կսկսեմ ինձանից ավելի երիտասարդ մի տղամարդու հետ, բայց կյանքը լի է անակնկալներով։ Ցանկացած երկրում հասարակությունը կասկածանքով է վերաբերում եւ հավանություն չի տալիս նման կապերին։ Իսկ պահպանողական Հայաստանում... Չնայած կարծում եմ, որ անարդար է այն փաստը, որ եթե տղամարդն ավելի մեծ է, ապա սա նորմալ է եւ նման հարաբերությունները քննադատության եւ քննարկման առարկա չեն դառնում։ Բայց ես ստիպված էի անցնել դժոխքի միջով եւ մեծ դժվարություններ հաղթահարել։

Մեր հանդիպման առաջին պահից ես արդեն վաղուց բաժանված էի։ Անկեղծ ասած՝ ես երբեք չէի մտածեցի, որ այդ տարիքում կարելի է սիրային հարաբերություններ սկսել, առավել եւս՝ 10 տարի երիտասարդ տղամարդու հետ։ Նա մեր ընդհանուր ծանոթներից մեկի տղան էր, ում հետ մի քանի անգամ հանդիպել էինք ծննդյան եւ նմանատիպ այլ երեկոների ժամանակ։ Ես նրան որպես տղամարդու երբեք ուշադրություն չէի դարձրել, մինչեւ պատահաբար հանդիպեցինք սրճարաններից մեկում։ Սովորական առօրյա խոսակցությունը դարձավ ավելին, եւ ես նրան սկսեցի այլ աչքով նայել։ Չնայած նույնիսկ այս հանդիպումից հետո ես չէի ցանկանում մտածել այն մասին, որ մեր միջեւ կարող են այլ հարաբերություններ սկսվել։ Բայց նա զանգեց ինձ եւ պնդեց, որ հանդիպենք։ Ամեն ինչ ինքնաբերաբար ստացվեց եւ անսպասելիորեն ես հասկացա, որ սիրահարվել եմ նրան։ Մենք երկար ժամանակ փորձում էինք ընկերներից, հարազատներից եւ ծնողներից գաղտնի պահել մեր կապի մասին, սակայն Երեւանը փոքր քաղաք է։ Բամբասանքները տարածվեցին։ Երբ նրա ծնողները հարցրել էին այս մասին, նա առանց խուսափելու, անկեղծորեն ամեն ինչ պատմել էր։ Եվ ահա սկսվեց դժոխքը։ Նրա ծնողները մոբիլիզացնում էին իրենց բոլոր ծանոթներին, հարազատ ընկերներին այն հույսով, որ վերջիններս կհամոզեն իրենց որդուն դադարեցնել մեր հարաբերություններ հետագա ընթացքը։ Նրանք զանգում էին ինձ, սպառնում եւ վիրավորում։ Անգամ ընկերներիցս շատերը երես թեքեցին ինձանից։ Ես ծայրահեղ հուսահատության շեմին էի. այդքան ցեխ երբեք ինձ վրա չէին շպրտել. սարսափելի էր։ Ի վերջո ես կոտրվեցի եւ առաջարկեցի բաժանվել։ Չէի պատասխանում նրա զանգերին եւ փորձում էի խուսափել հանդիպումներից, բայց նա չէր հանձնվում։ Մի երեկո նա իր իրերով եկավ ու ասաց, որ այլեւս ոչ մի տեղ չի գնա։ Ես արտասվում էի, փորձում էի հակառակը համոզել, բացատրում էի, որ մենք երկուսով ապագա չունենք եւ ես չեմ ցանկանում կանգնել նրա եւ իր ընտանիքի միջեւ։ Բայց նա անդրդվելի էր։ Եվ ես շնորհակալ եմ Աստծուն ու ճակատագրին իմ կյանքի վերջին սիրո համար։ Կարեւոր չէ, թե այն ինչքան կշարունակվի, կարեւոր չէ, որ մենք միասին դեռ շատ դժվարություններ պետք է հաղթահարենք։ Այժմ ես երջանիկ եմ... թեկուզ այդ երջանկությունը երկար չշարունակվի, եւ մենք մեկ բարձի չծերանանք, բայց այն, ինչ ես հիմա զգում եմ, ամեն ինչից առավել է...

Նշեմ, որ ժամանակի ընթացքում նրա ծնողները համակերպվեցին նրա ընտրության հետ։ Իհարկե, չեմ կարող ասել, որ այժմ շատ ջերմ հարաբերություններ ունենք, բայց նրանք այլեւս չեն խառնվում եւ թաքուն հույս են փայփայում, որ իրենց որդին կզղջա։ Իսկ նրանց վիրավորական ու խոցելի ակնարկները ես ուղղակի արհամարհում եմ։ Ընդհանուր առմամբ այս ամենը ոչ մի նշանակություն չունի. չէ՞ որ իմ կյանքում այժմ գլխավորը սերն է, փոխըմբռնումն ու երջանկությունը։ Իսկ մնացած ամեն ինչ կարելի է հաղթահարել...шаблоны для dle 11.2

ԹՈՂՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ

    • bowtiesmilelaughingblushsmileyrelaxedsmirk
      heart_eyeskissing_heartkissing_closed_eyesflushedrelievedsatisfiedgrin
      winkstuck_out_tongue_winking_eyestuck_out_tongue_closed_eyesgrinningkissingstuck_out_tonguesleeping
      worriedfrowninganguishedopen_mouthgrimacingconfusedhushed
      expressionlessunamusedsweat_smilesweatdisappointed_relievedwearypensive
      disappointedconfoundedfearfulcold_sweatperseverecrysob
      joyastonishedscreamtired_faceangryragetriumph
      sleepyyummasksunglassesdizzy_faceimpsmiling_imp
      neutral_faceno_mouthinnocent
  • Կամ մուտք գործեք սոց. ցանցերի միջոցով
  • обновить, если не виден код

Թեգեր

anhavanakn patmutyun apple Astxagushak astxagushak amsi 10 i hamar bundseliga texapoxvec Ntepy Facebook full haus 25 futbol Google hyundai iPhone iPhone 8 iPhone7 Lego ընկերությունը ճանաչվել է ամենաազդեցիկ ապրանքանիշն աշխարհում McLaren Mxitaryani avtomeqenan prahayum texi unecox cucahandese Ronaldo Samsung sevamort axchike tarva lavaguynn avtomeqenan viber Volkswagen ԱՄՆ-ում թոշակառուն 150 հազար դոլար է գողացել վետերաններից և ծախսել պոռնո դիտելու վրա. Fox Աստղագուշակ` հունվարի 15-ի համար Աստղագուշակ՝ հունվարի 24-ի համար Արամմա Գեղեցկուհին և հրեշը Դարչինը օգնում է բարելավել մարսողությունը Ժամանակակից տեխնոլոգիաների դարում ոչ բոլորն են հիշում անցած հարյուրամյակում մնացած տեխնիկան. այժմ ամ Կոնտե. Կոստան մնում է Չելսիում Հենրիխ Մխիթարյան Հրապարակվել է ռեյնջերների մասին լիամետրաժ ֆիլմի թրեյլերը (տեսանյութ) Մխիթարյան Մոուրինյու ՆԱՍԱ Որոշ մանրամասներ սեքսից Ռոնալդինյո Ցուցադրվել է Երկրի և Լուսնի պատկերը Մարսի ուղեծրից ջրածնային վառելիքով աշխատող ինքնաթիռ
Սեղմեք "Հավանել" կոճակը և հետևեք մեզ Ֆեյսբուքում