» » » Եթե հեռուստահաղորդավար չդառնայի, ապա կարծում եմ լավ հրուշակագործ կլինեի. Էռնա Էլիզբարյան

Եթե հեռուստահաղորդավար չդառնայի, ապա կարծում եմ լավ հրուշակագործ կլինեի. Էռնա Էլիզբարյան

Եթե հեռուստահաղորդավար չդառնայի, ապա կարծում եմ լավ հրուշակագործ կլինեի. Էռնա Էլիզբարյան


«Արմենիա» հեռուստաընկերության «Ժամը» լրատվականի մեկնաբան Էռնա Էլիզբարյանը Life.panorama.am-ի հետ զրույցում իր բնավորության առանձնահատկությունների մասին, ասաց. «Բոլոր մեկնաբաններն էլ մարդիկ են, ովքեր կյանքում ունեն իրենց նախասիրություններն ու սկզբունքները, նրանք եթերից դուրս իրենց ամենասովորական կյանքն են ապրում: Կան կարծրատիպեր, որոնց համաձայն էլ ես լրատվական ծրագիրը վարում եմ բավականին զուսպ, ծրագրի ձևաչափին համապատասխան, բայց ծրագրից դուրս ես իմ կյանքն ունեմ»,- նշեց մեկնաբանը և իր ընդգծված կոկետությանը տվեց հետևյալ բացատրությունը. «Կոկետությունը դա կանացիություն է, այս առիթով ֆրանսիացի փիլիսոփա Դենի Դիդրոն ասել է, որ «Կանացի ամաչկոտությունն ուղղակի լավ հասկացված կոկետություն է», համարենք որ դա այդպես է»:

Շատերը գիտեն, որ Էռնա Էլիզբարյանը ունի հումորի առողջ զգացում, այս հատկությունը նրա համար, իր խոսքերով, կարևոր նշանակություն ունի. «Հումորի առողջ զգացումն օգնում է այս կյանքում գոյատևել և հաղթել այն փոքրաթիվ խոչընդոտները, որոնք ժամանակի ընթացքում հանդիպում են»,- ընդգծեց նա:

Հարցազրույցներից մեկում Էռնան ասել էր, որ երբ ինքն իրեն կայացած համարի իր աշխատանքում, ապա կսկսի զբաղվել մեկ այլ գործով: Life.panorama.am-ի հարցին՝ եթե հաղորդավարուհի չլիներ, որ ոլորտում կցանակար գործունեություն ծավալել, Էռնա Էլիզբարյանը պատասխանեց. «Ցանկացած մարդ, երբ սիրում է իր աշխատանքն ու սիրով է անում, միշտ ձգտում է կատարելության, որին, իհարկե, շատ դժվար է հասնել: Ես կրթությամբ հեռուստալրագրող եմ և աշխատում եմ մասնագիտությամբ, հետևաբար ես այն երջանիկ մարդկանցից եմ, ում այս կյանքում հնարավորություն է տրվել զբաղվել սիրած աշխատանքով, իսկ հեռուստատեսությունում ես դեռ շատ անելիքներ ունեմ: Եթե հեռուստահաղորդավար չդառնայի, ապա կարծում եմ լավ հրուշակագործ կլինեի»:

Հայտնի և հանրային մարդ լինելու դրական և բացասական կողմերի վերաբերյալ էլ Էռնան Էլիզբարյանը նկատեց. «Հիմնականում հաճելի է ճանաչված լինելը, խանգարում է այն ժամանակ, երբ մի խումբ հետաքրքրասեր մարդիկ փորձում են ներխուժել անձնական տիրույթ»:

Խոսելով անձնական կյանքից, և որպես կին տղամարդկանց հարցում խիստ լինելու իր տեսակից, Էռնան անկեղծանալով՝ նշեց. «Ասում են` աղջիկներն իրենք էլ չգիտեն, թե ինչ են ուզում: Կարծում եմ` աղջիկները միշտ էլ գիտեն, թե ինչ են ուզում, սակայն չեն բարձրաձայնում իրենց ցանկությունների մասին…Ես ինքս էլ հաստատ գիտեմ թե ինչ եմ ուզում, բայց չեմ ուզում բարձրաձայնել»:

Հարցին, թե նա ունի՞ արդյոք գեղեցիկ մնալու հատուկ կանոններ, գեղեցկուհի մեկնաբանը պատասխանեց. «Չկան գեղեցիկ լինելու պատրաստի բանաձևեր: Գեղեցկության զգացողությունը թաքնված է արտաքինի և ներքինի ներդաշնակության մեջ: Սովորաբար ինչպես մարդն իրեն զգում է, այնպես էլ շրջապատն է նրան ընկալում»:шаблоны для dle 11.2

ԹՈՂՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ

    • bowtiesmilelaughingblushsmileyrelaxedsmirk
      heart_eyeskissing_heartkissing_closed_eyesflushedrelievedsatisfiedgrin
      winkstuck_out_tongue_winking_eyestuck_out_tongue_closed_eyesgrinningkissingstuck_out_tonguesleeping
      worriedfrowninganguishedopen_mouthgrimacingconfusedhushed
      expressionlessunamusedsweat_smilesweatdisappointed_relievedwearypensive
      disappointedconfoundedfearfulcold_sweatperseverecrysob
      joyastonishedscreamtired_faceangryragetriumph
      sleepyyummasksunglassesdizzy_faceimpsmiling_imp
      neutral_faceno_mouthinnocent
  • Կամ մուտք գործեք սոց. ցանցերի միջոցով
  • обновить, если не виден код
Սեղմեք "Հավանել" կոճակը և հետևեք մեզ Ֆեյսբուքում