» » Facebook-ը Լոնդոնում շտաբ-գրասենյակ կբացի

Facebook-ը Լոնդոնում շտաբ-գրասենյակ կբացի

Facebook-ը Լոնդոնում շտաբ-գրասենյակ կբացի


Աշխարհում ամենախոշոր սոցիալական ցանցերից մեկը՝ Facebook-ը, շտաբ-գրասենյակ կբացի Լոնդոնում: Այդ մասին Բրիտանիայի մայրաքաղաքում հայտարարել է ընկերության եվրոպական բաժնի ղեկավար Նիկոլա Մենդելսոնը, գրում է ТАСС-ը:

«Լոնդոն 2007 թվականին ժամանել է մեր աշխատակիցների միայն մի խումբ: Հաջորդ տարվա վերջին մենք Բրիտանիայի մայրաքաղաքում կբացենք նոր շտաբ-գրասենյակ, որտեղ կաշխատի 1500 մարդ»,-ասել է Մենդելսոնը:

Նրա խոսքով՝ նոր շենքի կառուցումն այժմ իրականացվում է Լոնդոնի կենտրոնում գտնվող Ֆիցրովիա թաղամասում:

«Facebook-ի որոշումը՝ ընդլայնել իր գործունեությունը Լոնդոնում, ևս մեկ ցուցանիշ է, որ թագավորության մայրաքաղաքը շարունակում է աճել որպես տեխնոլոգիական կենտրոն»,- նշել է բրիտանական մայրաքաղաքի քաղաքապետ Սադիկ Հանը:

Ավելի վաղ Լոնդոնում շտաբ-գրասենյակի ընդլայնման պլանների մասին հայտնել է Google կորպորացիան: Տեխնոլոգիական հսկայի գործադիր տնօրեն Սունդար Պիչաիի խոսքերով՝ Google-ը կկառուցի 10-հարկանի շենք՝ ի հավելումն արդեն գոյություն ունեցող գրասենյակային տարածքների և կստեղծի երեք հազար նոր աշխատատեղ:шаблоны для dle 11.2

ԹՈՂՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ

    • bowtiesmilelaughingblushsmileyrelaxedsmirk
      heart_eyeskissing_heartkissing_closed_eyesflushedrelievedsatisfiedgrin
      winkstuck_out_tongue_winking_eyestuck_out_tongue_closed_eyesgrinningkissingstuck_out_tonguesleeping
      worriedfrowninganguishedopen_mouthgrimacingconfusedhushed
      expressionlessunamusedsweat_smilesweatdisappointed_relievedwearypensive
      disappointedconfoundedfearfulcold_sweatperseverecrysob
      joyastonishedscreamtired_faceangryragetriumph
      sleepyyummasksunglassesdizzy_faceimpsmiling_imp
      neutral_faceno_mouthinnocent
  • Կամ մուտք գործեք սոց. ցանցերի միջոցով
  • обновить, если не виден код
Սեղմեք "Հավանել" կոճակը և հետևեք մեզ Ֆեյսբուքում