» » Չինաստանում ռոբոտ-լրագրողը հրապարակել է իր առաջին հոդվածը

Չինաստանում ռոբոտ-լրագրողը հրապարակել է իր առաջին հոդվածը


Ռոբոտ-թղթակից Սյաո Նանը, որին ստեղծել են չինացի մասնագետները, հրապարակել է իր առաջին հոդվածը Southern Metropolis Daily թերթում: Հոդվածը նվիրված է չինական Նոր տարուն ընդառաջ ուղևորությունների քանակի ավելացմանը։

China News-ը գրում է, որ Սյաո Նանին մեկ վայրկյան է պահանջվել 300 հիերոգլիֆ պարունակող հոդվածը գրելու համար:

Պեկինի համալսարանի պրոֆեսոր Վան Սյաոցզյունը պարզաբանել է, որ ռոբոտն ի վիճակի է գրել թե՛ մեծ, թե՛ փոքր ծավալով տեքստեր, ինչպես նաև վերլուծել շատ ավելի մեծ քանակությամբ տվյալներ, քան մարդը:

Այդուհանդերձ, նրա խոսքերով, դա չի նշանակում, որ մոտ ապագայում ռոբոտները կփոխարինեն լրագրողներին: Ներկա պահին մեքենան չի կարող հարցազրույց վերցնել, ինչպես նաև` լրացուցիչ հարցեր տալ` հիմնվելով նախորդ պատասխանների վրա:

Ռոբոտ-թղթակցի ստեղծողը լավատեսորեն է տրամադրված և հույս ունի, որ ապագայում այդ սարքերը կարող են հանդես գալ պարբերականի օգնականի դերում: Այս նպատակով նա աշխատում է Southern Metropolis Daily-ի հետ և հատուկ լաբորատորիա է ստեղծել ԶԼՄ-ների ուսումնասիրության և զարգացման համար:
шаблоны для dle 11.2

ԹՈՂՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ

    • bowtiesmilelaughingblushsmileyrelaxedsmirk
      heart_eyeskissing_heartkissing_closed_eyesflushedrelievedsatisfiedgrin
      winkstuck_out_tongue_winking_eyestuck_out_tongue_closed_eyesgrinningkissingstuck_out_tonguesleeping
      worriedfrowninganguishedopen_mouthgrimacingconfusedhushed
      expressionlessunamusedsweat_smilesweatdisappointed_relievedwearypensive
      disappointedconfoundedfearfulcold_sweatperseverecrysob
      joyastonishedscreamtired_faceangryragetriumph
      sleepyyummasksunglassesdizzy_faceimpsmiling_imp
      neutral_faceno_mouthinnocent
  • Կամ մուտք գործեք սոց. ցանցերի միջոցով
  • обновить, если не виден код
Սեղմեք "Հավանել" կոճակը և հետևեք մեզ Ֆեյսբուքում