» » Սիլիկոնյան հովտի միլիարդատերերը ստորգետնյա բունկերներ են գնում՝ նախապատրաստվելով «ապոկալիպսիսին». The Independent

Սիլիկոնյան հովտի միլիարդատերերը ստորգետնյա բունկերներ են գնում՝ նախապատրաստվելով «ապոկալիպսիսին». The Independent


Բրիտանական The Independent պարբերականի փոխանցմամբ՝ տեղեկատվական տեխնոլոգիաների (ՏՏ) կենտրոն համարվող Սիլիկոնյան հովտի միլիարդատերերը ձեռք են բերում ստորգետնյա բունկերներ, զենքեր ու հատուկ փոխադրամիջոցներ՝ նախապատրաստվելով «ապոկալիպսիսին»:

Աղբյուրը մանրամասնում է, որ ՏՏ ոլորտի միլիարդատերերը չեն բացառում, որ արհեստական ուղեղն ու առաջադեմ տեխնոլոգիաները որոշ ժամանակ անց այնքան շատ մարդկանց գործազուրկ կդարձնեն, որ իրենց դեմ կարող է ապստամբություն սկսվել: Նրանք հավանական են համարում նաև այն տարբերակը, որ ռոբոտները կարող են դուրս գալ մարդկանց դեմ:

LinkedIn սոցցանցի համահիմնադիր Ռեյդ Հոֆմանի կարծիքով՝ Սիլիկոնյան հովտի միլիարդատերերի 50%-ը նախապատրաստվում է իրադարձությունների հետագա զարգացման վատագույն սցենարներին:

Նշվում է, որ աշխարհի խոշորագույն Facebook սոցկայքի ղեկավարության նախկին անդամ Անտոնիո Գարսիա Մարտինեսը 5 հա հող է գնել Խաղաղ օվկիանոսում գտնվող կղզիներից մեկում: Նա այնտեղ տուն է կառուցել՝ համալրված արևային մարտկոցներով, գեներատորներով, ինչպես նաև՝ զինանոցով:шаблоны для dle 11.2

ԹՈՂՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ

    • bowtiesmilelaughingblushsmileyrelaxedsmirk
      heart_eyeskissing_heartkissing_closed_eyesflushedrelievedsatisfiedgrin
      winkstuck_out_tongue_winking_eyestuck_out_tongue_closed_eyesgrinningkissingstuck_out_tonguesleeping
      worriedfrowninganguishedopen_mouthgrimacingconfusedhushed
      expressionlessunamusedsweat_smilesweatdisappointed_relievedwearypensive
      disappointedconfoundedfearfulcold_sweatperseverecrysob
      joyastonishedscreamtired_faceangryragetriumph
      sleepyyummasksunglassesdizzy_faceimpsmiling_imp
      neutral_faceno_mouthinnocent
  • Կամ մուտք գործեք սոց. ցանցերի միջոցով
  • обновить, если не виден код
Սեղմեք "Հավանել" կոճակը և հետևեք մեզ Ֆեյսբուքում