» » Facebook-ի տարեկան շահույթն ավելացել է

Facebook-ի տարեկան շահույթն ավելացել է


Ամերիկյան Facebook ընկերությունն ամփոփել է ֆինանսական 4-րդ եռամսյակն ու ամբողջ 2016 թվականը՝ ներկայացնելով ֆինանսական ցուցանիշների վերաբերյալ հաշվետվությունը:

Ըստ այդմ՝ 2016թ. 4-րդ եռամսյակի ընթացքում ընկերության եկամուտը կազմել է 8.81 մլրդ դոլար, ինչը 51%-ով ավելի է 2015թ. նույն ժամանակահատվածում գրանցված ցուցանիշից:

Մինչդեռ զուտ շահույթը կազմել է 3.57 մլրդ դոլար, ինչը 128%-ով գերազանցում է 2015թ. նույն ժամանակահատվածում գրանցված ցուցանիշը:

Նշվում է, որ 2016թ. ընկերության եկամուտը կազմել է 27.64 մլրդ դոլար, մինչդեռ զուտ շահույթը՝ 10.22 մլրդ դոլար: Ի տարբերություն 2015թ.՝ Facebook-ի զուտ շահույթն ավելացել է 177%-ով:

Բացի այդ, աճ է արձանագրվել ամեն օր կայք այցելող օգտատերերի թվի առումով: Հայտնի է, որ անցած տարվա դեկտեմբերին 1.23 մլրդ մարդ յուրաքանչյուր օր մտել է Facebook:шаблоны для dle 11.2
Թեգեր: Facebook

ԹՈՂՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ

    • bowtiesmilelaughingblushsmileyrelaxedsmirk
      heart_eyeskissing_heartkissing_closed_eyesflushedrelievedsatisfiedgrin
      winkstuck_out_tongue_winking_eyestuck_out_tongue_closed_eyesgrinningkissingstuck_out_tonguesleeping
      worriedfrowninganguishedopen_mouthgrimacingconfusedhushed
      expressionlessunamusedsweat_smilesweatdisappointed_relievedwearypensive
      disappointedconfoundedfearfulcold_sweatperseverecrysob
      joyastonishedscreamtired_faceangryragetriumph
      sleepyyummasksunglassesdizzy_faceimpsmiling_imp
      neutral_faceno_mouthinnocent
  • Կամ մուտք գործեք սոց. ցանցերի միջոցով
  • обновить, если не виден код
Սեղմեք "Հավանել" կոճակը և հետևեք մեզ Ֆեյսբուքում