» » Instagram-ը թույլ կտա մի հրապարակմամբ մի քանի լուսանկար հրապարակել

Instagram-ը թույլ կտա մի հրապարակմամբ մի քանի լուսանկար հրապարակել


Հանրահայտ Instagram ֆոտոհավելվածն իր 600 մլն-ից ավելի օգտատերերին թույլ կտա մի հրապարակման մեջ ներառել միանգամից մի քանի լուսանկար, որոնք հնարավոր կլինի դիտել՝ հորիզոնական թերթման միջոցով:

Ինչպես հայտնում է The Verge-ը, ներկայում միայն Instagram-ի գովազդատուներն են կարող օգտվել միաժամանակ մի քանի լուսանկար հրապարակելու հնարավորությունից:

Աղբյուրը մանրամասնում է, որ մեկ հրապարակման մեջ հնարավոր է ներառել առավելագույնը 10 լուսանկար կամ տեսանյութ, որոնց համար կարելի է կիրառել մի զտիչ (ֆիլտր) կամ ամեն մեկի համար տարբեր էֆեկտներ ընտրել:

Նշվում է, որ Instagram-ի պաշտոնական ներկայացուցիչները հրաժարվել են ասել, թե երբվանից է նորարարությունը գործածության մեջ դրվելու:

Նշենք նաև Instagram-ը գործարկել է ուղիղ վիդեոհեռարձակման ֆունկցիան: Այդ ֆունկցիան հայտնվել է Instagram Stories-ի « ինքնավերացվող » հրապարակումների բաժնում: Ուղիղ եթերը սահմափակվում է մեկ ժամով:

шаблоны для dle 11.2

ԹՈՂՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ

    • bowtiesmilelaughingblushsmileyrelaxedsmirk
      heart_eyeskissing_heartkissing_closed_eyesflushedrelievedsatisfiedgrin
      winkstuck_out_tongue_winking_eyestuck_out_tongue_closed_eyesgrinningkissingstuck_out_tonguesleeping
      worriedfrowninganguishedopen_mouthgrimacingconfusedhushed
      expressionlessunamusedsweat_smilesweatdisappointed_relievedwearypensive
      disappointedconfoundedfearfulcold_sweatperseverecrysob
      joyastonishedscreamtired_faceangryragetriumph
      sleepyyummasksunglassesdizzy_faceimpsmiling_imp
      neutral_faceno_mouthinnocent
  • Կամ մուտք գործեք սոց. ցանցերի միջոցով
  • обновить, если не виден код
Սեղմեք "Հավանել" կոճակը և հետևեք մեզ Ֆեյսբուքում