» » Դատարանը Facebook-ին պարտավորեցրել է 500 միլիոն դոլար վճարել տեխնոլոգիայի գողության մասին հայցով

Դատարանը Facebook-ին պարտավորեցրել է 500 միլիոն դոլար վճարել տեխնոլոգիայի գողության մասին հայցով


Facebook սոցիալական ցանցին պատկանող Oculus վիրտուալ իրականության ակնոցի արտադրողը պետք է դատարանի որոշմամբ Zenimax ընկերությանը վճարի կես միլիարդ դոլար։ Ընկերությունը մտադիր է բողոքարկել որոշումը, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը։

Zenimax-ը պնդել է դատարանում, որ Oculus-ի աշխատակիցներն օգտագործել են իր նախկին մշակումները Rift վիրտուալ իրականության ակնոցի արտադրության համար։

Ատենակալները ճանաչել են Oculus-ի հիմնադիր Պալմեր Լաքիի մեղքը տեղեկության չբացահայտման մասին պայմանագիրը խախտելու մեջ։ Այնուամենայնիվ, կոմերցիոն գաղտնիքի խախտման համար մեղադրվողների մեղքը չի ապացուցվել։

Oculus-ում նշում են, որ դատարանը չի բավարարել հայցվորի հիմնական մեղադրանքները։

«Գործի էությունն այն էր, թե արդյոք Oculus-ը գողացել է կոմերցիոն գաղտնիքով պաշտպանված Zenimax-ի տվյալները, և այդ հարցի վերաբերյալ ատենակալները մեր օգտին որոշում են կայացրել»,- հայտարարել է Oculus-ի մամուլի քարտուղարը։

Հայցվորը Oculus-ից պահանջել է 2 միլիարդ դոլար։ Այդչափ գումար է Facebook-ը վճարել Oculus-ի համար վիրտուալ իրականության ակնոցի արտադրողին գնելու գործարքի շրջանակներում։ шаблоны для dle 11.2
Թեգեր: Facebook

ԹՈՂՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ

    • bowtiesmilelaughingblushsmileyrelaxedsmirk
      heart_eyeskissing_heartkissing_closed_eyesflushedrelievedsatisfiedgrin
      winkstuck_out_tongue_winking_eyestuck_out_tongue_closed_eyesgrinningkissingstuck_out_tonguesleeping
      worriedfrowninganguishedopen_mouthgrimacingconfusedhushed
      expressionlessunamusedsweat_smilesweatdisappointed_relievedwearypensive
      disappointedconfoundedfearfulcold_sweatperseverecrysob
      joyastonishedscreamtired_faceangryragetriumph
      sleepyyummasksunglassesdizzy_faceimpsmiling_imp
      neutral_faceno_mouthinnocent
  • Կամ մուտք գործեք սոց. ցանցերի միջոցով
  • обновить, если не виден код
Սեղմեք "Հավանել" կոճակը և հետևեք մեզ Ֆեյսբուքում