» » Ավելի քան 1.000 դոլար. iPhone 8-ը կլինի Apple-ի երբևէ ստեղծած ամենաթանկ սմարթֆոնը. լրատվամիջոցներ

Ավելի քան 1.000 դոլար. iPhone 8-ը կլինի Apple-ի երբևէ ստեղծած ամենաթանկ սմարթֆոնը. լրատվամիջոցներ


Ամերիկյան Apple ընկերության հոբելյանական 10-րդ iPhone-ը, որը, ըստ տարբեր աղբյուրների, կունենա հեղափոխական դիզայն ու համալրված կլինի մի շարք նորարարություններով, կլինի ընկերության կողմից երբևէ ստեղծված ամենաթանկ iPhone-ը:

Ինչպես նշում է The Daily Mail-ը, քաջատեղյակ աղբյուրների փոխանցմամբ՝ iPhone 8-ի գինը կգերազանցի 1.000 դոլարը, ինչը պայմանավորված կլինի գերժամանակակից OLED էկրանի և եռաչափ սենսորային համակարգի օգտագործմամբ:

Հավելենք, որ շրջանառվող տեղեկությունների համաձայն՝ iPhone 8-ի դիմացի հատվածն ամբողջությամբ կզբաղեցնի էկրանը` առանց «սահմանների» և ստեղների: Այն մեծ մասամբ պատրաստված կլինի ապակուց, մինչդեռ Home կոճակն անտեսանելի կլինի: Ըստ վերլուծաբանների կանխատեսումների` Home կոճակը, որը մատնահետքով աշխատող զգայակ կլինի, ներկառուցված է լինելու ապակյա էկրանի մեջ: Բացի այդ, հեռախոսն անլար լիցքավորման հնարավորություն կունենա:шаблоны для dle 11.2

ԹՈՂՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ

    • bowtiesmilelaughingblushsmileyrelaxedsmirk
      heart_eyeskissing_heartkissing_closed_eyesflushedrelievedsatisfiedgrin
      winkstuck_out_tongue_winking_eyestuck_out_tongue_closed_eyesgrinningkissingstuck_out_tonguesleeping
      worriedfrowninganguishedopen_mouthgrimacingconfusedhushed
      expressionlessunamusedsweat_smilesweatdisappointed_relievedwearypensive
      disappointedconfoundedfearfulcold_sweatperseverecrysob
      joyastonishedscreamtired_faceangryragetriumph
      sleepyyummasksunglassesdizzy_faceimpsmiling_imp
      neutral_faceno_mouthinnocent
  • Կամ մուտք գործեք սոց. ցանցերի միջոցով
  • обновить, если не виден код
Սեղմեք "Հավանել" կոճակը և հետևեք մեզ Ֆեյսբուքում