» » Մի քանի կանոն սոցիալական ցանցերից անվտանգ օգտվելու համար

Մի քանի կանոն սոցիալական ցանցերից անվտանգ օգտվելու համար


Տեղեկատվական տեխնոլոգիաները գնալով զարգանում են, իսկ դա նշանակում է, որ միմյանց հետ շփվելը գնալով ավելի հեշտ ու պարզ գործընթաց է դառնում։ Բնակչության զգալի հատվածն ունի սմարթֆոններ, որոնք օգտագործվում են ոչ միայն որպես հեռախոս, այլև համակարգիչ։ Դրանց շնորհիվ հնարավոր է հաշված վայրկյանների ընթացքում ինֆորմացիա փոխանցել մի երկրից մյուսը։

glazdik.ru-ն գրում է, որ ժամանակակից աշխարհում կարիք կա պաշտպանվել տարբեր կիբեր հանցագործներից։ Առցանց հարթակում գոյություն ունեն բազմաթիվ վտանգներ, որոնք կարող են սպառնալ յուրաքանչյուրիս։ Գոյություն ունեցող բազմաթիվ մեսինջերներից օգտվելու համար անհրաժեշտ է իմանալ անվտանգության մի քանի կանոն, որոնք թույլ կտան խուսափել տհաճ իրավիճակներից։

Ահա, թե ինչ է պետք իմանալ առցանց հարթակում պաշտպանվելու մասին։

1. Օգտագործեք միայն ստուգված ու վստահելի համակարգիչներ ու հեռախոսներ։ Միայն այս դեպքում կարող եք վստահ լինել, որ ոչ ոք չի կոտրի ձեր օգտահաշիվն ու անձնական ինֆորմացիա չի իմանա։

2. Մտածեք, թե ինչ եք հրապարակում սոցիալական ցանցերում։ Խուսափեք բանկային հաշիվների, տարատեսակ չեկերի, փաստաթղթերի, անձնագրի, ինքնաթիռի տոմսերի, տան հասցեի, հեռախոսահամարի և նմանատիպ այլ թվեր պարունակող լուսանկարներ հրապարակելուց։ Դրանց միջոցով կիբեր հանցագործները շատ արագ կարող են բացահայտել ձեր ինքնությունն ու կողոպտել ձեզ։

3. Ստուգեք սոցիալական ցանցերի ձեր էջերի կարգավորումները։ Շատ սոցիալական ցանցեր գրանցվելու համար անձնական տվյալներ են պահանջում, որոնք պետք չէ երևան ձեր էջում։ Դրանց միջոցով ևս կարող եք կիբեր հարձակումների ենթարկվել։ Այսպիսի իրավիճակներից խուսափելու համար ստուգեք կարգավորումներն ու փակեք ամբողջ անձնական ինֆորմացիան։

4. Օգտագործեք վստահելի ծածկագրեր։ Չարժի նույն ծածկագիրը մի քանի կայքում օգտագործել։ Այդպես դուք ավելի հասանելի եք դառնում հանցագործների համար։ Օգտագործեք տարբեր ծածկագրեր, որոնցում կլինեն մեծատառեր ու փոքրատառեր, ինչպես նաև կետադրական նշաններ ու թվեր։ Որքան ավելի բարդ է ձեր ծածկագիրը, այնքան ավելի պաշտպանված եք։ Բազմաթիվ ծածկագրերը չմոռանալու համար պարզապես գրի առեք դրանք։
Մի քանի  կանոն սոցիալական ցանցերից անվտանգ օգտվելու համար

5. Կասկածեք։ Կիբեր հանցագործները բավականին շահավետ առաջարկներ են անում, որոնցից շատերը չեն կարողանում հրաժարվել։ Նրանք կարող են տուն կամ մեքենա առաջարկել՝ անձնական ինֆորմացիայի դիմաց։ Միանգամից հրաժարվեք ու արգելափակեք այդ մարդուն։

6. Հեռու մնացեք կասկածելի կայքերից։ Օգտվեք միայն ստուգված ու վստահելի կայքերից, հատկապես, երբ պատրաստվում եք առցանց գնումներ կատարել։ Ձեր անձնական տվյալները մի մուտքագրեք բոլոր կայքերում։ Ուսումնասիրեք այն, և միայն հետո վստահեք։
шаблоны для dle 11.2

ԹՈՂՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ

    • bowtiesmilelaughingblushsmileyrelaxedsmirk
      heart_eyeskissing_heartkissing_closed_eyesflushedrelievedsatisfiedgrin
      winkstuck_out_tongue_winking_eyestuck_out_tongue_closed_eyesgrinningkissingstuck_out_tonguesleeping
      worriedfrowninganguishedopen_mouthgrimacingconfusedhushed
      expressionlessunamusedsweat_smilesweatdisappointed_relievedwearypensive
      disappointedconfoundedfearfulcold_sweatperseverecrysob
      joyastonishedscreamtired_faceangryragetriumph
      sleepyyummasksunglassesdizzy_faceimpsmiling_imp
      neutral_faceno_mouthinnocent
  • Կամ մուտք գործեք սոց. ցանցերի միջոցով
  • обновить, если не виден код
1 комментарий
Սեղմեք "Հավանել" կոճակը և հետևեք մեզ Ֆեյսբուքում