» » Yahoo!-ն հերթական հաքերային հարձակման հետքեր է հայտնաբերել

Yahoo!-ն հերթական հաքերային հարձակման հետքեր է հայտնաբերել


Yahoo! ընկերությունը նախազգուշացրել է օգտատերերին հնարավոր հաքերային հարձակումների մասին, որոնք տեղի են ունեցել 2015 և 2016 թվականներին: Այդ մասին հայտնել է Zdnet կայքը:

«Մեր ներգրաված փորձագետ-քրեագետները հետաքննում են կեղծ cookie-ֆայլերի օգտագործումը, որոնք հանցագործներին կարող էին թույլ տալ մուտք ստանալ օգտատերերի էջերին առանց գաղտնաբառերի անհրաժեշտության: Ընթացող հետաքննության հիման վրա մենք կարծում ենք, որ կեղծ cookie ֆայլերը կարող էին օգտագործվել 2015 և 2016 թվականներին օգտատերերի էջեր մուտք գործելու համար»,- հայտարարել են ընկերությունում:

Yahoo!-ում կարծում են, որ հարձակման հետևում կանգնած են պետական հովանավորությամբ գործող հաքերներ: Դեռ հայտնի չէ, թե քանի օգտատեր է ենթարկվել այդ կիբերհարձակմանը:

Ավելի վաղ հաղորդվել է, որ Verizon ընկերությունը կարող է Yahoo!-ի ձեռքբերման համար 250 միլիոն դոլարի չափով զեղչ ստանալ ընկերության օգտատերերի անձնական տվյալների արտահոսքի հետ կապված ավելի վաղ առաջացած խնդիրների պատճառով: Հիշեցնենք, որ Yahoo ընկերությունը անցած տարվա սեպտեմբերին հայտարարել է, որ 2014-ին հաքերները գողացել են 500 մլն էջերի հետ կապված տվյալներ:шаблоны для dle 11.2
Թեգեր: Yahoo

ԹՈՂՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ

    • bowtiesmilelaughingblushsmileyrelaxedsmirk
      heart_eyeskissing_heartkissing_closed_eyesflushedrelievedsatisfiedgrin
      winkstuck_out_tongue_winking_eyestuck_out_tongue_closed_eyesgrinningkissingstuck_out_tonguesleeping
      worriedfrowninganguishedopen_mouthgrimacingconfusedhushed
      expressionlessunamusedsweat_smilesweatdisappointed_relievedwearypensive
      disappointedconfoundedfearfulcold_sweatperseverecrysob
      joyastonishedscreamtired_faceangryragetriumph
      sleepyyummasksunglassesdizzy_faceimpsmiling_imp
      neutral_faceno_mouthinnocent
  • Կամ մուտք գործեք սոց. ցանցերի միջոցով
  • обновить, если не виден код
Սեղմեք "Հավանել" կոճակը և հետևեք մեզ Ֆեյսբուքում