» » iPhone 8-ը եռաչափ սելֆիներ կանի. լրատվամիջոցներ

iPhone 8-ը եռաչափ սելֆիներ կանի. լրատվամիջոցներ


Ամերիկյան Apple տեխնոլոգիական ընկերությունը պատրաստվում է գարնանը ներկայացնել iPhone 8 սմարթֆոնը, որի վերաբերյալ տեղեկությունները պարբերաբար հայտնվում են համացանցում:

Ինչպես նշում է The Daily Mail-ը, սարքի մասին շրջանառվող թարմ լուրերից մեկի համաձայն՝ նորույթը համալրված կլինի հեղափոխական տեսախցիկով, որը հնարավորություն կտա եռաչափ սելֆիներ անել: Հատուկ զգայակների շնորհիվ տեսախցիկը կորոշի նկարվող օբյեկտի բուն դիրքն ու դրա խորությունը:

Բացի այդ, հեռախոսը համալրված կլինի դիմաճանաչողական գործառույթով, որը կարող է փոխարինել գաղտնաբառը: Այլ կերպ ասած՝ օգտատերը կարող է նայել տեսախցիկին ու ապակոդավորել սարքը:

iPhone 8-ը կներկայացվի 2 տարբերակով, որոնցից մեկը կունենա 12.7, իսկ մյուսը՝ 14.7սմ անկյունագծով էկրան:

Ավելի վաղ հաղորդվել է, որ նորույթն աշխատելու է անլար լիցքավորմամբ: Չի բացառվում, որ iPhone 8-ի գինը կգերազանցի 1.000 դոլարը:шаблоны для dle 11.2
Թեգեր: iPhone 8

ԹՈՂՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ

    • bowtiesmilelaughingblushsmileyrelaxedsmirk
      heart_eyeskissing_heartkissing_closed_eyesflushedrelievedsatisfiedgrin
      winkstuck_out_tongue_winking_eyestuck_out_tongue_closed_eyesgrinningkissingstuck_out_tonguesleeping
      worriedfrowninganguishedopen_mouthgrimacingconfusedhushed
      expressionlessunamusedsweat_smilesweatdisappointed_relievedwearypensive
      disappointedconfoundedfearfulcold_sweatperseverecrysob
      joyastonishedscreamtired_faceangryragetriumph
      sleepyyummasksunglassesdizzy_faceimpsmiling_imp
      neutral_faceno_mouthinnocent
  • Կամ մուտք գործեք սոց. ցանցերի միջոցով
  • обновить, если не виден код
Սեղմեք "Հավանել" կոճակը և հետևեք մեզ Ֆեյսբուքում