» » ՆԱՍԱ-ն Մարսի մակերևույթը պատկերող եզակի լուսանկար է հրապարակել

ՆԱՍԱ-ն Մարսի մակերևույթը պատկերող եզակի լուսանկար է հրապարակել


ՆԱՍԱ-ի աշխատակիցները Մարսի մակերևույթը պատկերող ուշագրավ լուսանկար են հրապարակել, որը թույլ է տալիս տեսնել Կարմիր մոլորակի հիմնական մակերեսն ու երկրակեղևը: Ինչպես հայտնում է Lenta.ru-ն` լուսանկարը հրապարկվել է ամերիկյան տիեզերական գործակալության կայքում:

Ելնելով ստացված պատկերից` գիտնականները ենթադրում են, որ Մարսի մակերևույթը պատված է մանրահատիկ նյութով, որի տակ հետազոտողների կարծիքով` կարող են թաքնված լինել ժայռային ապարներ ու արժեքավոր հանքանյութեր:

Լուսանկարում պատկերված է «մերկ» ռելիեֆներից մեկը, որը մասամբ ծածկված է ավազաթմբերով: Ինչպես նշվում է, խոռոչի ուրվագծերում գույնը մգանում է` բացահայտելով կարմիր շերտերը:

Կարմիր մոլորակից պատկերներ են ստացվել High Resolution Imaging Science Experiment տեսախցիկի օգնությամբ, որը նկարանահում է իրականացնում Մարսի ուսումնասիրման համար ստեղծված Mars Reconnaissance Orbiter տիեզերանավից:шаблоны для dle 11.2
Թեգեր: ՆԱՍԱ

ԹՈՂՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ

    • bowtiesmilelaughingblushsmileyrelaxedsmirk
      heart_eyeskissing_heartkissing_closed_eyesflushedrelievedsatisfiedgrin
      winkstuck_out_tongue_winking_eyestuck_out_tongue_closed_eyesgrinningkissingstuck_out_tonguesleeping
      worriedfrowninganguishedopen_mouthgrimacingconfusedhushed
      expressionlessunamusedsweat_smilesweatdisappointed_relievedwearypensive
      disappointedconfoundedfearfulcold_sweatperseverecrysob
      joyastonishedscreamtired_faceangryragetriumph
      sleepyyummasksunglassesdizzy_faceimpsmiling_imp
      neutral_faceno_mouthinnocent
  • Կամ մուտք գործեք սոց. ցանցերի միջոցով
  • обновить, если не виден код
Սեղմեք "Հավանել" կոճակը և հետևեք մեզ Ֆեյսբուքում