» » Sony-ն ներկայացրել է նորագույն Xperia XZ Premium սմարթֆոնը` 4K էկրանով

Sony-ն ներկայացրել է նորագույն Xperia XZ Premium սմարթֆոնը` 4K էկրանով


Sony ընկերությունը Բարսելոնայում անցկացվող MWC 2017 ցուցահանդեսին ներկայացրել է իր նորագույն առաջատար սմարթֆոնը` 4K էկրանով Xperia XZ Premium մոդելը:

Ինչպես տեղեկացնում է BBC-ն, Xperia XZ Premium սմարթֆոնը տեսանյութը նկարահանում է 960 կադր/վայրկյանում արագությամբ և HD որակով: Motion Eye կատարելագործված տեսախցիկը ներկայանում է 19 մեգապիքսել կետայնությամբ և նոր օպտիկայով:

Նկարահանման ժամանակ կարելի է սեղմել հատուկ ստեղնը և հաջորդ 0.2 վայրկյանը կնկարահանվի Slow-mo դանդաղ ռեժիմով: Արդյունքում կստացվի 6 վայրկյան տևողությամբ տեսանյութ:

Սմարթֆոնը պաշտպանված է Gorilla Glass 5 գերամաուր ապակիով: Xperia XZ Premium-ը համալրված է 5.5 դյույմ անկյունագծով 4K Ultra HD կետայնությամբ էկրանով: Այն աշխատում է Qualcomm Snapdragon 835 պրոցեսորով, ունի 4 ԳԲ օպերատիվ հիշողություն և 64 ԳԲ ֆլեշ-հիշողություն:

Սմարթֆոնը հասանելի կլինի արծաթագույն և սև երանգներով: Այն վաճառքի կհանվի 2017-ի գարնան ավարտին:



шаблоны для dle 11.2
Թեգեր: Sony

ԹՈՂՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ

    • bowtiesmilelaughingblushsmileyrelaxedsmirk
      heart_eyeskissing_heartkissing_closed_eyesflushedrelievedsatisfiedgrin
      winkstuck_out_tongue_winking_eyestuck_out_tongue_closed_eyesgrinningkissingstuck_out_tonguesleeping
      worriedfrowninganguishedopen_mouthgrimacingconfusedhushed
      expressionlessunamusedsweat_smilesweatdisappointed_relievedwearypensive
      disappointedconfoundedfearfulcold_sweatperseverecrysob
      joyastonishedscreamtired_faceangryragetriumph
      sleepyyummasksunglassesdizzy_faceimpsmiling_imp
      neutral_faceno_mouthinnocent
  • Կամ մուտք գործեք սոց. ցանցերի միջոցով
  • обновить, если не виден код
Սեղմեք "Հավանել" կոճակը և հետևեք մեզ Ֆեյսբուքում