» » Samsung-ը գրանցել է Galaxy X ապրանքանշանը

Samsung-ը գրանցել է Galaxy X ապրանքանշանը


Samsung ընկերությունը Հարավային Կորեայում գրանցել է Galaxy X ապրանքային նշանը: Գրանցման մասին տեղեկությունը տեղադրվել է Կորեայի` ինտելեկտուալ սեփականության իրավունքների Տեղեկատվական ծառայությունում:

Lenta.ru-ն գրում է, որ պատրաստվող ապրանքի վերաբերյալ մանրամասներ չեն հաղորդվում: Ենթադրվում է, որ ընկերությունը պատրաստվում է Galaxy X անվան տակ թողարկել առաջին սմարթֆոնը ծալվող դիսփլեյով:

Կայքի տեղեկությունների համաձայն` հեռախոսը հագեցած կլինի Qualcomm Snapdragon 835 կամ Exynos 8995 պրոցեսորով և 6 գիգաբայթ օպերատիվ հիշողությամբ, ինչպես նաև` 13 և 12 մեգապիքսել հզորությամբ երկու տեսախցիկով:

Սպասվում էր, որ Galaxy X-ի շնորհանդեսը կկայանա 2016 թվականի վերջում, սակայն Galaxy Note 7 մոդելի հետ ծագած խնդիրների պատճառով սմարթֆոնի շնորհանդեսը տեղափոխվել է 2017 թվականի ավարտ:

Նշվում է, որ շուկայի արձագանքը գնահատելու համար կթողարկվի սմարթֆոնի 100 հազար նմուշ:
шаблоны для dle 11.2

ԹՈՂՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ

    • bowtiesmilelaughingblushsmileyrelaxedsmirk
      heart_eyeskissing_heartkissing_closed_eyesflushedrelievedsatisfiedgrin
      winkstuck_out_tongue_winking_eyestuck_out_tongue_closed_eyesgrinningkissingstuck_out_tonguesleeping
      worriedfrowninganguishedopen_mouthgrimacingconfusedhushed
      expressionlessunamusedsweat_smilesweatdisappointed_relievedwearypensive
      disappointedconfoundedfearfulcold_sweatperseverecrysob
      joyastonishedscreamtired_faceangryragetriumph
      sleepyyummasksunglassesdizzy_faceimpsmiling_imp
      neutral_faceno_mouthinnocent
  • Կամ մուտք գործեք սոց. ցանցերի միջոցով
  • обновить, если не виден код
Սեղմեք "Հավանել" կոճակը և հետևեք մեզ Ֆեյսբուքում