» » iPhone-ն ընդդեմ Android-ի. հեռախոսների շուկայի երկու հսկաներից ո՞ր մեկը կհաղթի այս մենամարտում

iPhone-ն ընդդեմ Android-ի. հեռախոսների շուկայի երկու հսկաներից ո՞ր մեկը կհաղթի այս մենամարտում

Սմարթֆոնները աշխարհի տարբեր երկրներում ապրող մարդկանց կյանքի կարևոր մասն են դարձել: Նախատեսվում է, որ 2014 թ.-ին գնված սմարթֆոնների քանակը հասնելու է մոտ մեկ միլիոնի: Սմարթֆոնների շուկայի 90%-ը զբաղեցնում են Apple-ի iPhone-ները և Google-ի Android օպերացիոն համակարգով աշխատող սմարթֆոնները:

iPhone-ն ընդդեմ Android-ի. հեռախոսների շուկայի երկու հսկաներից ո՞ր մեկը կհաղթի այս մենամարտում


Նոր սմարթֆոն գնելիս շատ դժվար է կողմնորոշվել, թե այս երկուսից որն է ավելի նպատակահարմար ընտրել: Մենք Ձեզ կօգնենք այդ հարցում: Ժամանակն է ուսումնասիրել այս երկու հեռախոսների առավելություններն ու թերությունները:

Օպերացիոն համակարգը

Apple-ի iOS-ը թերությունն այն է, որ այն «կառչած է» ծրագրային ապահովման առկա համակարգերից և դրանք օգտագործելու գործող ձևերից: Բոլոր ֆայլերը, որոնք Դուք ավելացնում եք Ձեր iPhone-ին, պետք է անցնեն iTunes-ով և միմիայն iTune-ով:

Մինչդեռ Android-ը միանգամայն բաց հարթակ է: Չկան Ձեր հեռախոսին ինֆորմացիա ավելացնելու ձևերի սահմանափակումներ, և Դուք ազատ եք ներբեռնել հավելվածներ այնտեղից, որտեղից կցանկանաք: Այսպիսով, Android-ն առավելություն ունի:

Չափը

iPhone-ն ընդդեմ Android-ի. հեռախոսների շուկայի երկու հսկաներից ո՞ր մեկը կհաղթի այս մենամարտում


iPhone-ը շուկայում առկա ամենափոքր և ամենաշքեղ մոդելն է: Օգտագործման տեսանկյունից այս հեռախոսը հարմարավետ է, սակայն դրա էկրանի չափը փոքր է, ինչը բացասական կողմ կարելի է համարել:

Android հեռախոսները այնքան մեծ էկրան ունեն, որ դրանք գրեթե չեն տարբերվում պլանշետներից: Սա կարող է դիտարկվել թե՛ որպես առավելություն, թե՛ որպես թերություն: Առավելությունն այն է, որ Android-ի լայնէկրան մոդելի հեռախոսները թույլ են տալիս տեսանյութեր դիտել և այլ գործողություններ կատարել մեծ էկրանով: Օրինակ՝ շատ ավելի հեշտ է տեքստ հավաքել Android հեռախոսով, քան iPhone-ով: Android հեռախոսի թերությունն այն է, որ այդքան մեծ հեռախոսը անհարմար է տեղափոխել, հնարավոր է, որ այն չմտնի օգտագործողի գրպանի մեջ: Դժվար է սելֆի նկարել մի հեռախոսով, որը ստիպված ես երկու ձեռքերով պահել: Այս մի փուլում ոչ ոքի է գրանցվում:

Հավելվածներ

Հավելվածները իսկապես արժեքավոր են դարձնում հեռախոսը: iPhone-ի հավելվածներն ավելի ապահով են, սակայն այնքան էլ շատ չեն: Ամենավերջին հավելվածները հայտնվում են iPhone-ի մեջ ավելի վաղ, քան Android հեռախոսների մեջ:

Ինչ վերաբերում է Android հեռախոսներին, այստեղ կա նաև անվտանգության խնդիր: Android օպերացիոն համակարգի վրա կարող են աշխատել ոչ այնքան հեղինակավոր ընկերությունների մասնագետներ, իսկ սա նշանակում է, որ Play Store-ում ավելի կասկածելի արտադրանքներ կան: Մանրազնին ուսումնասիրություն անցկացնելու դեպքում Դուք կարող եք խուսափել այդպիսի հավելվածների օգտագործումից, սակայն դրա համար Դուք լրացուցիչ ջանքեր եք ծախսում: Առավելությունն iPhone-ինն է:


iPhone-ն ընդդեմ Android-ի. հեռախոսների շուկայի երկու հսկաներից ո՞ր մեկը կհաղթի այս մենամարտում


Գինը

http://www.att.com/wireless/iphone/assets/iphone-4s-devices.jpg?01AD=35iUVeSLBn2VhFC2sxu4tuc_XHV6HI-9-KrYvTKFEUlGoEyDFeOuvGA&01RI=356C2376E26C971&01NA=

iPhone-ի երեք տարբեր մոդելները կարող են թանկ լինել: Կախված նրանից, թե Դուք որտեղ եք ապրում, կարող են տարբեր զեղչային համակարգեր գործել, որոնց շնորհիվ այս հեռախոսներն ավելի մատչելի կլինեն: iPhone 5C-ն նախատեսված է Android-ի ավելի էժանագին հեռախոսների հետ մրցակցելու համար:

Android հեռախոսները կարող են լինել ամենատարբեր գների: Մի խոսքով, iPhone-ների գները համեմատաբար ավելի ֆիքսված են, քան Android հեռախոսներինը: Android-ի տարբեր արտադրողների միջև մրցակցության հետևանքով Android հեռախոսների գները ցածր են մնում: Երկու դեպքում էլ SIM քարտի ավելացումը լրացուցիչ ծախսերի հետ է կապված: iPhone-ն ընդդեմ Android-ի պայքարի այս փուլում ևս ոչ ոքի է գրանցվում:

Այս պայքարում հեռախոսներից ոչ մեկն էլ բացարձակ հաղթանակ չտարավ: Հեռախոսի ընտրությունը պայմանավորված է նրանով, թե Ձեզ համար ինչն է ավելի կարևոր հեռախոսի մեջ: Ուստի ոմանք կնախընտրեն iPhone-ը, իսկ ոմանք էլ՝ Android հեռախոսը: Կարևորն այն է, որ այժմ Դուք արդեն գիտեք այս երկու հեռախոսների առավելություններն ու թերությունները և ավելի հեշտությամբ կկողմնորոշվեք հեռախոս գնելիս:шаблоны для dle 11.2

ԹՈՂՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ

    • bowtiesmilelaughingblushsmileyrelaxedsmirk
      heart_eyeskissing_heartkissing_closed_eyesflushedrelievedsatisfiedgrin
      winkstuck_out_tongue_winking_eyestuck_out_tongue_closed_eyesgrinningkissingstuck_out_tonguesleeping
      worriedfrowninganguishedopen_mouthgrimacingconfusedhushed
      expressionlessunamusedsweat_smilesweatdisappointed_relievedwearypensive
      disappointedconfoundedfearfulcold_sweatperseverecrysob
      joyastonishedscreamtired_faceangryragetriumph
      sleepyyummasksunglassesdizzy_faceimpsmiling_imp
      neutral_faceno_mouthinnocent
  • Կամ մուտք գործեք սոց. ցանցերի միջոցով
  • обновить, если не виден код
Սեղմեք "Հավանել" կոճակը և հետևեք մեզ Ֆեյսբուքում