» » » Գիտնականները մորֆիին փոխարինող ցավազրկող միջոց են հայտնաբերել, որը կախվածություն չի առաջացնում

Գիտնականները մորֆիին փոխարինող ցավազրկող միջոց են հայտնաբերել, որը կախվածություն չի առաջացնում


Ամերիկացի կենսաբանները ծովային կոնաձև խխունջի թույնի մեջ արտասովոր մոլեկուլ են հայտնաբերել, որը ցավը վերացնում է նույն կերպ, ինչպես մորֆին և այլ ափիոն պարունակող ցավազրկողները, սակայն կախվածություն չի առաջացնում:

Ինչպես տեղեկացնում է Корреспондент-ը, այս մասին հոդվածը հրապարակվել է PNAS ամսագրում: Խխունջները թույնն օգտագործում են իրենց զոհին կաթվածահար անելու կամ սպանելու համար: Կոնաձև խխունջները մեծամասամբ հանդիպում են արևադարձային ծովերի ափամերձ ջրերում: Ընդհանուր առմամբ, այս խխունջների 500 տեսակ գոյություն ունի:

Ցերեկն այդ ծովային կենդանիներն անցկացնում են ավազների վրա, իսկ գիշերը դուրս են գալիս որսի: Երբ ձուկն անցնում է իրենց կողքով, խխունջներն անմիջապես «եռաժանի» են նետում զոհի վրա` թույն ներարկելով վերջինին:

Գիտնականները փորձարկումների արդյունքում պարզել են, որ խխունջների թույնի կիրառման ժամանակ ցավազրկող ազդեցությունը 3 օր պահպանվում է, ինչը նշանակում է, որ այն կարող է նոր ցավազրկող դեղամիջոցի հումք հանդիսանալ ծանր հիվանդների համար:шаблоны для dle 11.2

ԹՈՂՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ

    • bowtiesmilelaughingblushsmileyrelaxedsmirk
      heart_eyeskissing_heartkissing_closed_eyesflushedrelievedsatisfiedgrin
      winkstuck_out_tongue_winking_eyestuck_out_tongue_closed_eyesgrinningkissingstuck_out_tonguesleeping
      worriedfrowninganguishedopen_mouthgrimacingconfusedhushed
      expressionlessunamusedsweat_smilesweatdisappointed_relievedwearypensive
      disappointedconfoundedfearfulcold_sweatperseverecrysob
      joyastonishedscreamtired_faceangryragetriumph
      sleepyyummasksunglassesdizzy_faceimpsmiling_imp
      neutral_faceno_mouthinnocent
  • Կամ մուտք գործեք սոց. ցանցերի միջոցով
  • обновить, если не виден код
Սեղմեք "Հավանել" կոճակը և հետևեք մեզ Ֆեյսբուքում