» » » BetConstruct-ը ներկայացրել է առցանց խաղային ոլորտում իր նորարարությունը

BetConstruct-ը ներկայացրել է առցանց խաղային ոլորտում իր նորարարությունը

BetConstruct-ը ներկայացրել է առցանց խաղային ոլորտում իր նորարարությունը


Հայկական արմատներով BetConstruct ընկերությունը ներկայացրեց խաղային ոլորտում առաջին բաց ծրագրային կոդով (open-source) խաղացողների կառավարման համակարգը: Ներկայացումը տեղի ունեցավ Գերմանիայի մայրաքաղաք Բեռլինում կայացած EiG (Excellence in Gaming) միջոցառման շրջանակում:

Համակարգը թույլ կտա ոլորտի ընկերություններին, օգտագործելով BetConstruct-ում կուտակված փորձն ու գիտելիքները, մշակել կամ կատարելագործել իրենց ծրագրային միջավայրերը և լուծումները, ինչպես նաև ավելի բաց և հասանելի դարձնել դրանք այլ ընկերությունների համար։

Այս փոխհամագործակցության մոդելը նորամուծություն է խաղային տեխնոլոգիաների ոլորտում։ Նախաձեռնության շնորհիվ ընկերությունները կունենան իրենց պատկերացմամբ ստեղծած խաղային բիզնես սկսելու ու զարգացնելու ազատություն և ստիպված չեն լինի աշխատել այն պայմաններում, որ կպարտադրեն մատակարարները: Այսպիսով, BetConstruct ընկերությունը ստեղծում է նոր տեխնոլոգիական էկոհամակարգ և միջավայր խաղային բիզնեսում ներգրավված բոլոր տեսակի ընկերությունների միջև փորձի ազատ փոխանակման և նոր ստանդարտների մշակման համար։

Հարկ է նշել նաև, որ open-source համակարգը տեղադրված է GitHub կայքում՝ աշխարհում open-source ծրագրային միջոցների ամենամեծ հարթակում։ Դա կապահովի ծրագրային միջոցի ինքնազարգացումն իր շուրջ ձևավորված համայնքի միջոցով։ Այստեղ բոլոր հետաքրքրված մարդիկ կարող են քննարկումներ անցկացնել, առաջարկել պատրաստի լուծումներ կամ պարզապես նորարական մտքեր առաջարկել, որոնք BetConstruct ընկերության մասնագետների կողմից վերանայելուց հետո կարող են ընդգրկվել արդեն իսկ գործող համակարգում։ Այժմ նախագծի միայն մի փոքր մասն է ներկայացված GitHub-ում, իսկ հաջորդ տարվա ընթացքում ընկերությունը կհրապարակի ամբողջական տարբերակը:
Ստեղծագործ մարդկանց համար կարևոր նորարարություն է նաև BetConstruct-ի Slot Builder-ը: Այս հարթակում նրանք կարող են մշակել ու հրապարակել իրենց սեփական սլոթային խաղերը:

Հաջող ներկայացումից հետո ընկերությունը շարունակում է ստանալ դրական արձագանքներ՝ պատրաստվելով առաջիկա ամիսներին ոլորտին ներկայացնել նոր առաջարկներ ու նորարարություններ:

GitHub կայքում մեր հասցեն է` https://github.com/BetConstruct шаблоны для dle 11.2

ԹՈՂՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ

    • bowtiesmilelaughingblushsmileyrelaxedsmirk
      heart_eyeskissing_heartkissing_closed_eyesflushedrelievedsatisfiedgrin
      winkstuck_out_tongue_winking_eyestuck_out_tongue_closed_eyesgrinningkissingstuck_out_tonguesleeping
      worriedfrowninganguishedopen_mouthgrimacingconfusedhushed
      expressionlessunamusedsweat_smilesweatdisappointed_relievedwearypensive
      disappointedconfoundedfearfulcold_sweatperseverecrysob
      joyastonishedscreamtired_faceangryragetriumph
      sleepyyummasksunglassesdizzy_faceimpsmiling_imp
      neutral_faceno_mouthinnocent
  • Կամ մուտք գործեք սոց. ցանցերի միջոցով
  • обновить, если не виден код

Ամենաընթերցվածը

Թեգեր

anhavanakn patmutyun apple Astxagushak astxagushak amsi 10 i hamar bundseliga texapoxvec Ntepy Facebook full haus 25 futbol Google hyundai iPhone iPhone 8 iPhone7 Lego ընկերությունը ճանաչվել է ամենաազդեցիկ ապրանքանիշն աշխարհում McLaren Mxitaryani avtomeqenan prahayum texi unecox cucahandese Ronaldo Samsung sevamort axchike tarva lavaguynn avtomeqenan viber Volkswagen ԱՄՆ-ում թոշակառուն 150 հազար դոլար է գողացել վետերաններից և ծախսել պոռնո դիտելու վրա. Fox Աստղագուշակ` հունվարի 15-ի համար Աստղագուշակ՝ հունվարի 24-ի համար Արամմա Գեղեցկուհին և հրեշը Դարչինը օգնում է բարելավել մարսողությունը Ժամանակակից տեխնոլոգիաների դարում ոչ բոլորն են հիշում անցած հարյուրամյակում մնացած տեխնիկան. այժմ ամ Կոնտե. Կոստան մնում է Չելսիում Հենրիխ Մխիթարյան Հրապարակվել է ռեյնջերների մասին լիամետրաժ ֆիլմի թրեյլերը (տեսանյութ) Մխիթարյան Մոուրինյու ՆԱՍԱ Որոշ մանրամասներ սեքսից Ռոնալդինյո Ցուցադրվել է Երկրի և Լուսնի պատկերը Մարսի ուղեծրից ջրածնային վառելիքով աշխատող ինքնաթիռ
Սեղմեք "Հավանել" կոճակը և հետևեք մեզ Ֆեյսբուքում