» » » Լոս Անջելեսում շնորհել են խաղային ոլորտի «Օսկարները»

Լոս Անջելեսում շնորհել են խաղային ոլորտի «Օսկարները»

Լոս Անջելեսում շնորհել են խաղային ոլորտի «Օսկարները»




Լոս Անջելեսում անցկացվել է «խաղային Օսկար» անվանումը ստացած The Game Awards մրցանակի հանձնման արարողությունը:

Պաշտոնական մրցանակաբաշխության մեկնարկից առաջ պարգևատրվել են Pokemon GO-ն` որպես «Լավագույն բջջային խաղ», և REZ Infinite-ն` որպես «Լավագույն խաղ վիրտուալ իրականության համար»:

Lenta.ru-ի թղթակցի հաղորդմամբ` մրցանակաբաշխությունը մեկնարկել է «Արդյունաբերության պատկերակ» անվանակարգով, որում հաղթող է ճանաչվել ճապոնացի գեյմ-դիզայներ Հիդեո Կոձիման: Մրցանակաբաշխության ժամանակ տարվա խաղ է ճանաչվել Blizzard ընկերության Overwatch խաղը:

Կայքը գրում է, որ «Լավագույն անկախ խաղ» և «Լավագույն գեղարվեստական ձևավորում» մրցանակները շնորհվել են Inside պլատֆորմերին: «Տարվա դերային խաղ» է դարձել Witcher 3: Blood and Wine-ը, իսկ «Լավագույն վազքային կամ սպորտային խաղ»` Xbox One խաղային կցորդի Forza Horizon 3-ը:

Միջոցառման ժամանակ նաև անցկացվում են բազում նոր խաղերի շնորհանդեսներ և դեբյուտային ցուցադրություններ: Այս անգամ The Game Awards-ի շրջանակում անցկացվել են Mass Effect: Andromeda, Death Stranding և The Legend of Zelda: Breath of the Wild խաղային գործընթացի պրեմիերային ցուցադրությունները:

Նշվում է, որ The Game Awards մրցանակը հիմնել է հաղորդավար Ջեֆ Քիլին 2014 թվականին, երբ լքել է Spike TV-ի VGX նախագիծը:шаблоны для dle 11.2

ԹՈՂՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ

    • bowtiesmilelaughingblushsmileyrelaxedsmirk
      heart_eyeskissing_heartkissing_closed_eyesflushedrelievedsatisfiedgrin
      winkstuck_out_tongue_winking_eyestuck_out_tongue_closed_eyesgrinningkissingstuck_out_tonguesleeping
      worriedfrowninganguishedopen_mouthgrimacingconfusedhushed
      expressionlessunamusedsweat_smilesweatdisappointed_relievedwearypensive
      disappointedconfoundedfearfulcold_sweatperseverecrysob
      joyastonishedscreamtired_faceangryragetriumph
      sleepyyummasksunglassesdizzy_faceimpsmiling_imp
      neutral_faceno_mouthinnocent
  • Կամ մուտք գործեք սոց. ցանցերի միջոցով
  • обновить, если не виден код
Սեղմեք "Հավանել" կոճակը և հետևեք մեզ Ֆեյսբուքում