Google-ը մինչև 280 միլիոն փոխհատուցում է առաջարկել Իտալիայի իշխանություններին հարկերից խուսափելու համար


Ամերիկյան Google ընկերությունը Իտալիայի իշխանություններին առաջարկել է վճարել 270-ից 280 միլիոն եվրո հարկերի վճարումից խուսափելու հետ կապված իրավիճակի կարգավորման համար: Reuters գործակալության աղբյուրի տեղեկություններով՝ իտալական իշխանություններն այժմ դիտարկում են այդ առաջարկը:

Գործակալության աղբյուրի տվյալներով՝ համաձայնություն ձեռք բերելու համար ամենագլխավոր խոչընդոտներից մեկը Google-ի նկատմամբ հետագայում Իտալիայում հարկերը վճարելու պահանջն է:

2016 թվականի հունվարին իտալական դատախազությունը մեղադրել է Google-ին 2008-ից 2013 թվականներին 300 միլիոն եվրոյի չափով հարկեր չվճարելու մեջ: Անցկացված հետաքննության արդյունքներով՝ Google-ը թաքցրել է 800 միլիոնի չափով եկամուտները՝ ընկերության շտաբ-գրասենյակը Իտալիայից Իռլանդիա տեղափոխելով:шаблоны для dle 11.2