Hubble աստղադիտակը «մահացող աստղ» է ֆիքսել


ՆԱՍԱ-ի Hubble աստղադիտակը ֆիքսել է մահացող աստղի տեսարանը, մի երևույթ, որի ականատեսը աստղագետները հազվադեպ են լինում:

Մահացող աստղը, որը հայտնի է որպես կարմիր հսկա մարմին, իր գոյության վերջին փուլում ազատվում է իր արտաքին շերտերից` գազի և փոշու ամպեր առաջացնելով, որը կոչվում է մոլորակաձև միգամածություն:

Ինչպես հայտնում է CNN-ը, ՆԱՍԱ-ն և Եվրոպական տիեզերական գործակալությունը հրապարակել են մոլորակաձև միգամածության պատկերը, որում դեղին գույնով երևում են ավելի քան 990 000 կմ/ժամ արագությամբ արտազատվող գազերը:

Աստղագետներին հազվադեպ է հաջողվում նմանօրինակ փոխակերպման ականատեսը լինել, քանի որ այն տեղի է ունենում աստղագիտական տերմինաբանությամբ «մեկ ակնթարթում»:шаблоны для dle 11.2